Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/439

Այս էջը սրբագրված է

չուզենալով այլևս ուշացնել նրան, թևերը տվավ իրան։ Աղջիկը թեվերը հագնելուն պես դարձավ աղավնյակ և թռավ գնաց։ Մի քանի, րոպե չանցած՝ մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը՝ բերավ Արեգին տվավ և ինքը կրկին թռավ գնաց։


Արեգը ձին հեծավ և ճանապարհ ընկավ՝ ձիու հետ խոսելով,


— Բադիկ, ես հիմա տղա եմ, գիտե՞ս, էլ աղջիկ չեմ։ Առաջ աղջիկ էի. այդ ոչ ոք չգիտեր, գուցե դու էլ չգիտեիր, հայրս պատվիրել էր, որ ոչ ոքի չասեմ, թե ևս աղջիկ եմ. բայց հիմա տղա դառա։ Օ՜, որ գիտենաս, Բազիկ, ինչքան ուրախ եմ հիմա։ Դու չես իմանում. թեպետ աղջիկն էլ լավ է, բայց տղային որտե՞ղ կհասնի։ Ես հիմա չգիտեմ ուր եմ գնում։ Բազիկ. դու ինքդ գնա՛ որ կողմ կուզես, աչսուհետև ինձ համար միևնույն է... Բայց սպասիր, ես մի աշտարակի ծայր եմ նշմարում, նա անպատճառ մի քաղաք կլինի, գնանք դեպի այն կողմը։ Զարմանալի անհոգ եմ ես, Բազիկ. մեկ չես ասում, թե ինչո՞ւ այԴ իմաստուն աղջկանը չհարցրիր, թե՝ ո՞վ ԴոՒ գեղեցիկ և իմաստուն աղջիկ, ո՞ր կողմով պիտի ետ դառնամ ես իմ աշխարհը։ Դեռ լավ էր նա, առանց իմ ասելուն՝ ինձ տղա դարձրեց, որ բանն ինձ մնար, ես դեռ էլի աղջիկ կլինեի։ Ի՞նչ կարող էի մտածել, որ այդպես բան կարող է պատահել։ Բայց երբ որ տեսա, թե այդպես բան լինում է, ինչո՞ւ չասացի՝ սիրուն աղջիկ, ինձ որ տղա դարձրիր, մեր Բազիկին էլ մարդ դարձրու կամ եթե ոչ, գոնե խոսելու ձիր. տուր, հը՞, ինչ կասես, Բազիկ։— Ոչինչ, դու տղա դառար, ես էլի մնացի ձի։— Իրավ, իրավ, այդ լավ չեղավ։ Մի բան տեսնելիս այնպես հափշտակվում եմ, որ բոլոր մնացած բաները մոռանում եմ. հետո միտս է գալիս, բայց ուշ է լենում...


Այսպես ձիու հետ խոսելով և նրա փոխանակ ինքը պատասխանելով՝ մեր վերանորոգված Արեգը դիմեց դեպի երևացող աշտարակը։


                    4

Երբ որ Արեգը մոտեցավ բարձր աշտարակին, հետզհետե երեվացին և ուրիշ շատ տներ, և նրա առջև բացվեց մի մեծ քաղաք։ Մոտեցավ քաղաքադռանը, տեսավ մի քանի մարդիկ կանգնած, հարցրեց նրանց.