Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/44

Այս էջը հաստատված է

ԱՐՄԻԿՆ ՈԻ ԼՈԻՍԻՆԸ

— Նայիր, Արմիկ, դեպի վեր,—
Ասաց մայրը որդեսեր,—
Տե՛ս, լուսինը երկնքում
Ինչքա՜ն սիրուն է փայլում։
— Այո, մայրիկ,—
Ասաց, Արմիկը —
Խնդրիր, թող գա,
Մեզ մոտ մնա…

ՍԱԳ

Սագիկ-մագիկ, իմ սիրունիկ
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս։
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկիս,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր։

ԿԱՏՈՒ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց