Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/455

Այս էջը հաստատված է

— Սպասեցեք, սպասեցե՛ք, ես վերջ կտամ ձեր վեճին,— ասաց թագավորը։ Արեգ, ասա ինձ, հոգիս, դու ո՞ւմ որդին ես:

— Արման իշխանի որդին էի մի ժամանակ, բայց հիմա չգիտեմ — էլի նրա որդի՞ն եմ, թե՞ մի ուրիշի։

— Քո այդ պատասխանն է ահա, որ մենք չենք հասկանում, բայց քեզ լավ ենք ճանաչում։ Դու մեր Արեգն ես, միևնույն գեղեցիկ Արեգր, միայն մորուքդ է ավելացել ու բեղերդ…

— Սպասի՛ր, սպասի՛ր, խնամի թագավոր,— մեջ ընկավ ծաղրածուն։— Աչքդ լո՛ւյս, փեսադ եկել է, բայց ուրախությունից ինքն իրան կորցրել է, հիմա ման է գալիս՝ չի գտնում։ Արեգ եղբայր, եկ՝ ես ու դու մի պայման անենք, ես դաոնամ «դու», իսկ դու դառնաս «ես». այնուհետև Նունուֆարը կդաոնա «իմ», իսկ հիմարը՝ «քեզ», համաձայ՜ն ես…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, ես հիմար եմ անչափ,
Բայց ոչ այս տղայի չափ,
Ես որ մի աղջիկ գտնեմ,
Էլ չեմ ասիլ — «ես՝ ես չեմ…»
Ցարալլալի, շարալլալի,
Հայդե՜, հիմար, պար արի…

Մինչդեռ ծաղրածուն այսպես երգով ու պարով զվարճացնում էր հանդիսականներին, ներս մտավ Արմանը:

Արեգն իր հորը տեսնելուն պես՝ վազեց գիրկն ընկավ և մի քանի ուրախության բացականչությունից հետո՝ փսփսաց ականջումը։

— Գիտե՞ս, հայրիկ, ես հիմա տղա՜ եմ, տղա՜, իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա, կարո՞ղ ես երևակայել…

- Իհարկե, տղա ես, հոգիս, հապա ի՞նչ պետք է լինեիր…

- Բայց չէ՞ որ, հայրիկ, բայց չէ՞ որ… ախը՜ր…

— Դու առաջ էլ էիր տղա, հոգիս, բայց այդ չգիտեիր դու, նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն, հիմա մարդ ես դաոել հողեղեն, բայց այդ վնաս չունի, հոգիս…

֊ Օ՜… եթե այդպես է, ուրեմն ես՝ ես եմ եղել, վազեմ Նունուֆարին ասեմ…

Արմանը մոտեցավ թագավորին և սկսեց շշնջալ նրա ականջին բանի էությունը, իսկ Արեգը վազեց Նունուֆարի մոտ։

Երբ որ Արեգը մոտեցավ Նունուֆարին ավելի ուրախ ու զվարթ