Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/463

Այս էջը հաստատված է

Կեր ու խումին բնավ հաշիվ չկար։ Տասը հազար միայն եզ ու կով մորթեցին, քսան հազար ոչխար, թո՛ղ վայրի կենդանիները - եղջերուները, եզնիկները, վարազները, թո՛ղ և թռչանները՝ թե՛ տանու և թե՛ վայրենի։ Քառասուն հազար սոմար միայն բրինձ զնաը փլավի համար, ինչքա՜ն եղ կերթար նրան, ինչքա՜ն չամիչ… հիսուն հազար կարաս միայն զինի խմվեցավ, չհաշված մյուս քաղցրահամ և դառնահյութ խմիչքները…

Քառասուն օրից հետո Արեգը մի թեթև ճանապարհորդություն արավ Նունուֆարի հետ Վանա ծովի վրա։ Երբ որ ծովի ամենախոր տեղն էին հասել, Արեգը հանեց չար պառավի կախարդական գավազանները, որոնք անհայտ մետաղից էին, դժոխքի կրակով մխված, և ասաց.

Ո՛վ գավազաններ, գնացե՛ք անդունդ,
Որ էլ չերևաք աշխարհիս վրա.
Իշխանությունը չար ոգիների
Թողեք մեզանից իսպաո վերանա։
Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,
Որ ոչ մի մարդու էլ չիշացնեք.
Կորեք հավիտյան, որ էլ ոչ ոքի
Աղռավ չշինեք կամ քարացնեք,
Թող թագավորն բնության կարգը,
Էլ այսուհետն նա չխանգարվի.
Թող միայն Երկինքն իշխե ամեն տեղ,
Ամեն արարած Նորան խոնարհի…

Այս ասելուց հետո գավազանները նետեց ծովի խորքը և չար ոգիների ու նրանց արբանյակների իշխանությունն ու զորությունը վերացրեց աշխարհից։

Ահա այս ժամանակն էր, որ Երկնքից իջավ

ԵՐԵՔ ԽՆՁՈՐ

Արեգի ձայնը Երկինքը լսեց,
Եվ իսկույն երեք խնձոր վայր գցեց,
Մեկը կանաչ էր այդ խնձորներից,
Կարծես նոր քաղած գարնան ոստերից,
Երկրորդը կարմիր՝ վարդի հանգունակ,
Երրորդն սպիտակ՝ ձյունի նմանակ»
Նունուֆարն ասաց. — Արե՛գ, ի՞նչ կասես,