Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/466

Այս էջը հաստատված է

«Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես» Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից աղատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ շեմ պատմեք կարծեմ։

— Հիմա պատմիր, տատիկ, հիմա պատմիր,— աղաղակեցին էրեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…

♦♦♦

Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ ակնոցը քթին դրած երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի հարսները լավ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնել, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրաթչունը լցնե։

♦♦♦

«Այո , մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,— շարունակեց տատիկը։— Երկնքից լսվում էր աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքըն ու հրամանը. պատվերներ էր տաշիս և հասկացնում էր, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն։

Ուղիղ կեսգիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։

Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վերկենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստծու հազար ու մեկ անունը․Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը–ավելացնում