Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/483

Այս էջը սրբագրված է

րափեսան յուր մակարներով սեղան էին նստած և ուրախություն էին անում։ Նորափեսի աոաջին, ինչպես սովորություն է, շատ մրգեղեն կար, որ բերել էին բարեկամները իբրև թագավորի մաղա։ Հերթից վայր ընկած կարմիր խնձորն էլ դրին Թագավորի աոաջին կարծելով, թե բարեկամներից մեկը կլինի վայր ձգած զվարճության համար։ Բայց շուտով ամենքի ուշադրությունը դարձավ այդ խնձորի վրա, ամենքը նկատեցին, որ այդ խնձորը հասարակ խնձոր չէ։ Ամենքն էլ ձեոքներն առան խնձորը,հոտոտեցին, հիացան և գովեցին, ամեն մեկը մի բան ասաց, և վերջում մեկն էլ ասաց, որ այս խնձորը հասարակ խնձոր չէ. սրան մարդ չի վայր գցել հերթիցը և ի՞նչ հարկ կար. սա անպատճառ երկնքից է վայր ընկել և այն խնձորներից է, որ հեքիաթների մեջ հարսանիքի վերջին երկնքից վայր է ընկնում։

Բազե դառած Ուխայը Քաջիկի խնձոր դառնալը որ տեսավ և իմացավ, որ նույն տանը հարսանիք կա, ինքն էլ աշըղ դառավ և սազը ձեռքին մտավ հարսանքատուն։ Աշըղին պատվով ընդունեցին և նստեցրին փեսայի դեմուդեմը։ Աշըղը լարեց սազը և սկսեց այնպիսի երգեր երգել և այնպիսի եղանակներ ածել, որ բոլորովին մոռացնել տվավ խնձորի ներկայությունը, միայն ինքը աչքը խնձորից չէր հեռացնում։ Վերջը երբ որ ուզում էին նրան մի լավ պարգև տալ, այսինքն նորահարսի գործած մի ջուխտ նախշուն գուլպա և մի ջուխտ կարմիրր տրխատան, աշըղը վեր չառավ և խաղով հասկացրեց, որ յուր ուզածը միայն կարմիր խնձորն է…

Նորափեսան չուզեց աշըղի խաթրը կոտրել, վեր առավ խընձորը, որ տա իրան, բայց խնձորը վայր ընկավ ձեռքիցը և մի բուռը կորեկ դառնալով փռվեց հատակի վրա։ Ամենքը ետ-ետ քաշվեցան, որ տեսնեն այդ ինչ հրաշք էր, արդյոք խնձո՞րն էր, որ կորեկ դառավ, թե՞ խնձորը մի աման էր կորեկով լիքը, այդ միջոցին հանկարծ մի հավ լույս ընկավ և սկսեց կտկտալով հավաքել կորեկը։ Հենց որ բոլորն արդեն վերջացնելու վրա էր, կորեկի մեկն ասեղ դառավ և թռավ ցցվեց նորահարսի կրծկալի մեջ. հավն էլ իսկույն մի բարակ թել դառավ և թռավ անցավ ասեղի ծակը և ուզեց ասեղը յուր հետ թռցնել, բայց ասեղը հաղթեց թելին և թռավ ընկավ կրակի շեղջի մեջ։ Թելը կրակումն այրվեց իսկույն, իսկ ասեղը դուրս թռավ և դարձավ մեր Քաջիկը և զարսացրեց հանդիսականներին։