Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/515

Այս էջը սրբագրված է

Այս կթի այծը պատկանում էր մի պառավի։ Պառավը մի քանի օր վրա֊վրա զրկվեց կաթից, այծը գնում էր տուն դատարկ կրծքով։ Շատ նեղացավ պառավը և գնաց հովիվների հետ կռվեց։


— Դուք եք կթում իմ այծը, — ասում է պառավը և մեղադրում հովիվներին։ Իսկ հովիվները պատասխանում են.


— Երկի՛նք, գետի՛նք, մենք տեղեկություն չունինք։ Մենք որ կթելու լինինք, քո միակ այծը ենք կթիլ, այլ նրանցը կկթենք, որոնք մեկի տեղ մի քանիսն ունին։ Բայց քո այծը սովորություն է արել հանկարծ անհայտանալու։ Մեկ էլ նայում ենք, որ՝ չկա. ուր է գնում՝ չգիտենք։ Կուզես, մեկ օր եկ, դու ինքդ տես ալքովդ, որ հավատաս։


Պառավը մեկ օր այծի հետ գնաց ոչխարը և աչքը չհեռացրեց նրանից։ Կեսօրի մոտ ժամանակը, երբ այծի կուրծքն արդեն լցվել էր, սուս ու փուս քաշվեց դեպի մանուկը։ Պառավն սկսեց հետևել նրան. Այծը կանգ առավ մի թփի տակ և երկար մնալուց հետո վերադարձավ դատարկ կրծքով։ Պառավը մոտեցավ թփին և տեսավ մի հրաշագեղ երեխա Պառավի ուրաիւությունն էլ չափ չկար։


— Այս լավ դառավ,— ասաց նա,— եթե մի քանի օր կաթից զրկվեցա, Դրա փոխարեն աստված ինձ մի որդի տվավ. կտանեմ, կպահեմ, կմեծանա, ինքն էլ ինձ կպահի։ Գրկեց երեխային, տարավ մոտիկ վտակում խշխշալի լողացրեց, փաթաթեց իր չարսավում ու ստեպ֊ստեպ համբուրելով՝ տարավ տուն։ Տղան մեծացավ և իրավի, դառավ պառավի ծերության նեցուկը, նրա պահապանը։ Եվ որովհետև սկզբում այծն էր պահպանել նրան, այդ պատճառով նրա անունը դրին Այծատուր, ասում էին և «Այծի տղա» մականումով։


                   4


Այծատուրը դառել էր արդեն տասնըվեց-տասնըյոթը տարեկան և մի հրաշագեղ, խելոք, ժրաջան և ամենքին սիրելի երիտասարդ էր: Այս Միջոցին սովդաքարը մեծ քարավանով եկավ իջավ այս գյուղումը։ Հյուրասեր գյուղացիք շրջապատեցին սովդաքարին և մեծ պատվով ընդունեցին։ Ամենից առաջ նրա ձիու կապը բռնեց Այծատուրը, ոգնեց նրան իջնել ձիուց և ինքն