Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/522

Այս էջը սրբագրված է

կատարված է։–Ի՞նչ հրաման,- հարցրեց Այծատուրը և իմացավ, որ սովդաքարն ընկել է ուրիշի համար փորել տված հորը։


Այստեղ հեքիաթաբաններն ասում են, թե այգեպանների աչքումը Այծատուրն իրանց տիրոջ նման է. իսկ սովդաքարի՝ մի ուրիշի։ Ասում էլ են, թե ճակտի գրածը չի, ջնջվիլ, և ուրիշի հա¬ մար հոր փորողը ինքը կընկնի նրա մեջ։ 1889


ԵՂԵԳՆՈՒՀԻ

          1


Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.— Որդի, ժամանակ է քեզ ամուսնանալու. ո՞ւմ ես աչքադրել, ասա, գնանք նրան ուզենք կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։


Որդին ասաց.— Հայր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ, պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։


Զարմանում է հայրը և ասում է.— Այդպես բան անկարելի է: Որդին ասում է. — Անկարելի բան չկա, հայր. աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդ շինել։


Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանպլ, որդին միշտ այս է ասում, թե հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։


Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ բունը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՞ղ կարող են մարդիկ ծառի պես բանել և չունենալ ոչ հայր և ոչ մայր։


Թագավորն իր որդու սիրույն համար ընկա՛վ աջխտրհքե աշ