Այս էջը հաստատված է
Հանկարծ թնդում է
Յուրթն[1] ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՜նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց…
Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում…
Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝
Փրկում է հոտը,
Իրան էլ հետը
Չար գազաններից՝
Սոված գայլերից…
ԾԻԾԵՌՆԱԿԻ ԳԱԼՈԻՍՏԸ
(Մանկական խաղ)
Գործողներ. Երկու մակուկ, մեկը ծիծեռնակի դերում, մի երգեցիկ խումը.
բոլորը միասին իբրև նորեկ ծիծեռնակներ։
Մանուկը. — Բարով ես եկել, սիրուն ծիծեռնակ.
Բայց ասա խնդրեմ, ինչո՞ւ ես մենակ։
Ծիծեռնակը. — Ո՜հ, մի՛ հարցընիլ, սիրելի մանկիկ,
ճամփին բարձրացավ մի մեծ փոթորիկ…
Խումբը (զարմացած).– 0՛յ-օ՛յ-օ՛յ, ո՛ւյ ո՛ւյ ֊ո՛ւյ.
Ծանոթագրություններ
- ↑ Յութ կամ յուևդ ասվում է սարվորների բնակատեղին