Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/533

Այս էջը սրբագրված է

և որտե՞ղ եք պահել… Մինչև նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա:

- Այո՛, այո՛, վա՜յ, վա՜յ,– ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից… – Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՛ վերցրու և ազատիր մեզ։

Թաթուխը գնաց վերցրեց աչքերը և եկավ հարցրեց.

- Աչքերը գտա, բայց ինչպե՞ս պետք է սաղացնեմ:

- Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը կշփես, իսկույն կառողջանան։

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը:

- Դե հիմա ազատիր մեզ,– աղաղակեցին ամենքը:

- Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ։ Չէ՛, այդ հույսը մի՛ ունենաք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացեք ձեր սև օրը:

Դևերի հարսանիքը սուգի փոխվեցավ: Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՜նչ խելք կլիներ, եթե փրկեր: Կացինը ձեռն առավ մեր Թաթուխը և մեծից սկսած մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դևերից:

4

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան: Փաթաթվեցին Թաթուխին և փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին՝ ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած, մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց. նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ: Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ինքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը:

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դոանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան: Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր. եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր՝