Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/55

Այս էջը հաստատված է

ՏՈՐՔ ԱՆԳԵՂ ԵՎ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳԵՂԵՑԻԿ

(Հին զրույց)

Նախերգանք

Բացվել Է գարունը, ջրերը պղտորվել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարվել.
Ծիծեռը գտել է իր բույնը հերվան,
Շինում է, կարկատում, դնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացվելուն.
Գուգարաց ֊աշխարհը նոր կյանք է առել,
Լոքի ու Լսրվարի ձյուները հալվել.
Գետակը Բողնիքի վաղ արշալույսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը՝ ամրոցն Արամյան,
Զուգվել է, զարդարվել նոր Հարսի նման.
Բուրգերից խնդության արցունք է հոսում,
Կարծես թե սիրարժան հյուրի է սպասում։
Ամրոցի տիրուհին՝ չքնաղ ՀԱՏԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ-մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահա,
Մի գերան ուսին դրած՝ գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է՝ «Հայկանուշ, դո՜ւ իմ սերը.
«Կա՛մ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
«Եվ կամ իմ խնդիրքըս լսիր, ընդունիր»
Վեր կացավ տիրուհին փափուկ անկողնից.