Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/550

Այս էջը սրբագրված է

— Ո՛հ, երկինք, օգնիր ինձ,— բացա կանչեց Վուրգը և փունջը ձեռին մոտեցավ աղջկանը և ծնկաչոք թավալա տրավ, ասելով.


— Ո՛վ իմ Անտես-Աննման, առ այս փունջն ինձանից, սրա հետ քեզ եմ նվիրում ես նաև իմ սիրտն ու հոգին։


— Կընդունեմ այդ ընծան, որովհետև տվողը Վուրգն է:


— Որտեղի՞ց գիտես դու իմ անունը, ո՛վ իմ նազելի:


— Երկնքի թռչուններն ասացին ինձ,— պատասխանեց աղջիկը, և քողն ե՛րեսից ետ քաշելով ասաց.


— Ահա ես էլ քեզ նվեր։


Վոլրգը տեսնելով Աննմանի գեղեցկությունը, սիրտն սկսեց թրթռալ, հազիվ կարողացավ գրկել նրան և համբուրել, բայց աղջիկը նույնպես նվաղեց և երկուսն էլ ուշաթափվեցին։


— Եղբայրս վայելեց մարդկային կյանքի միակ երջանիկ րոպեի քաղցրությունը. այսուհետ և թեկուզ մեզ կոտոլրեն էլ հոգ չունիմ,— ասաց Արսենը և ուրախության արտասուքն աչքերին մոտեցավ հսկաներին և ամենքի էլ կապանքներն արձակեց։


Հսկաները նույնպես հուզվեցան սրտի խորքից, մանավանդ որ նախապատրաստված էին արդեն իրանց քրոջ երազից։ Մի քանիսը վազեցին տուն, որ պատրաստություն տեսնեն հյուրերի համար, մի քանիսն էլ Արսենին իրանց մեջն առած՝ համփա ընկան դեպի տուն, գովելով նրա տղամարդկությունը։ Իսկ Վուրգն ու Աննմանը ամենից հետո էին գնում և շուտ-շուտ կանգ առնում, իրար երեսին մտիկ տալիս, մեկ մեկով հիանում, զմայլում և միմյանց պատմում իրանց տեսած երազները։

Մեր քաջերին երեք օր պահեցին հսկաները և ամեն օր մի նոր ուրախության հանդես սարքեցին։ Երեք օրից հետո ճամփա դրին մեծ բահր ու բաժինքով։


Երբ տուն հասան, մի նոր կերուխում սարքեց թագավորը և երկու պսակ միասին՝ կատարեց՝ Վուրգին՝ Ան տես-Աննմանի հետ, իսկ Արսենին՝ Աստղիկի։ Այս հարսանիքումը, ինչպես ամեն հեքիաթի հարսանիքում, նույնպես երեք խնձոր վայր ընկավ ուղղակի երկնքից, միայն այս անգամ խնձորները ասողի և չսողի համար չէին, այլ մեկը հավատի և քաջության համար, երկրորդը՝ հուսո և առաքինության և երրորդը սիրո և ուժի համար։