Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/551

Այս էջը սրբագրված է

ՄԱՆՈԻԿ–ԽԱՆ{{Կենտրոն|}

(Ավանդություն)


Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի. այդ մի շնորհք է, որ աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը: Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով: Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել բայց ոչ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա այսպիսի մի մանոլկի պատմու¬ թյուն պիտի անեմ։


Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան (բազարը)՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը։


— Իշիդ կապը բռնի՛ր, մի կողմ քաշվի՛ր, եզս գիժ է, հարու կտա։


Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եջյուրներով զարկում է կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։


Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևիր կանչեց.


— Եզնատերը համրանա, եզնատերը համրանա։


Այս խոսքն իմացավ եզնատերը, և երբ դատավորի մոտ գնացրին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատա