Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/553

Այս էջը սրբագրված է

նում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի էին տվել, մի ջահու յուղ ու հաց էր առնել տվել, խաշու շինել, մի շահու էլ խունկ ու մոմ։


Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։


— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։


— Ես եմ,— ասում է,— ինչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։ Եվ այս ասում է ձայնը փոխած. Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր դլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։


Ներս գնաց տուն, բարևեց կնոջը և չորս կողմին նայելով և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով մնաց ապշած, թե այս ի՛նչ է նշանակում։


— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։


— Դո՛ւ ողջ լինիս,– –ասաց կինը,— ի՞նչ է եղել։


—Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։


— Ոչինչ չեմ ստացել նրանից.— ասաց կինը.— բայց Նա այժմ ծառա չէ, այլ քաղաքիս առաջին հարուստն է, տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։


— Հասկացա. ուրեմն իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շատ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցեք խուրջինս, այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ, վաղն աստված ողորմած է։


Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել և մեծ-մեծ աղա մարդիկ անգամ բուրդը-դարս մուշտակներ էին հագել, փափախ