Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/558

Այս էջը սրբագրված է

տվել նրանց գիր ու գրականության, շոգենավ ու շոգեկառք, հեռագիր ու հեռաձայն և հազար ու մեկ տեսակ մեքենաներ։ Մարդիկ և վայելում են եմ տված բարիքը, և ասում. դրանք բոլորն էլ չարի հնարածն են։

— Եվ շատ ուղիղ են ասում։ Ւ՞նչ երջանկություն ես տվել դու մարդկությանը քո հնարած բոլոր արվեստներովդ ու մեքենաներովդ. դու միայև սատանայացրել ես մարդկային ցեղը, իրար մսի արել, բանավոր մարդկանցից շինել ես այնպիսի հրեշներ, որոնք այլևս ոչ մի բանի նման չեն, զրկել ես արքայությունից և դժոխքը բաժին շինել։

— Գիտես ի՞նչ կա, Հերմես, եկ դու քո արքայությունից ձեռք քաշիր, իսկ ես իմ դժոխքից, թեև իսկապես արքայությունն իմն է, իսկ դժոխքը՝ քոնը, ըստ որում մեկ մարդ մինչև հիմար չլինի, դժոխք չի գնալ, իսկ ես թշնամի եմ հիմարության, եկ հաշտվենք միմյանց հետ և մարդուն այսպես բաժանենք,— մարմինն ինձ, իսկ հոգին քեզ, այս կյանքն ինձ, իսկ այն կյանքը՝ քեզ, ծնածն ինձ, մեռածը՝ քեզ։ Մեռածին ուր ուզում ես տար, կուզես արքայություն, կուզես դժոխք, մեռածներին կառավարելը հեշտ է, իսկ սաղերին կառավարելը քո խելքի բանը չէ, այդ իմ գործն է։

— Ես համաձայն չեմ։

— Ինչո՞ւ, հոգիս, քո նպատակն այն չէ՞, որ մարդիկ դժոխքի բաժին չդառնան, այլ արքայռւթյան, ես քեզ եմ տալիս երկուսն էլ, ուր ուզում ես՝ այնտեղ տար։

— Ես համաձայն չեմ, որովհետև ո՞վ իմանա քո միտքն ի՞նչ է։ Դու ուզում ես աշխարհս քո իշխանության տակը դնել, բոլորին ապականել, իսկ ես ապականված հոգուն չեմ կարող մոտենալ և հակառակ չեմ, որ այդպիսին դժոխքումը տանջվի։ Ուրեմն դու ուզում ես վարպետությունով դժոխքիդ հաճախորդների թիվը շատացնել։

— Եթե այդպես ես կարծում, ուրեմն շարունակենք մեր դարավոր թշնամությունը միմյանց դեմ, դու աշխատիր մարդկանց հիմարացնել, իսկ ես կաշխատեմ իմաստնացնել, դու աշխատիր ինձ սատանայացնել, իսկ ես կաշխատեմ քեզ իշացնել, և հույս ունիմ, որ վերջ ի վերջո հաղթությունն իմս կլինի, որովհետև դու ինքդ էլ ես տեսնում, որ մարդիկ օրեցօր հառաջ են գնում, օրեցօր լուսավորվում և իմ դեմ լարած ձեր բոլոր մեքենայությունները մի