Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/564

Այս էջը հաստատված է

ղալով և մըճմըճվելով իրանց աղքատիկ քաթանի շորերի մեջ. իսկ սուլթանը ասաց նրանց՝ բարեհոգությամբ ժպտալով․

— Ողջույն ձեզ, ով ջահել աղջկերք, այսօր բացվել է ձեր բախտը, և կկատարվի ձեր ցանկությունը, իսկ ձեր ցանկությունը ինձ արդեն հայտնի է, որովհետև թագավորներն ամեն ինչ իմանում են։ Ամենից առաջ կկատարավի ամենից մեծիդ ցանկությունը, այսօր ևեթ դու կամուսնանաս իմ ավագ գաթաջու հետ։ Իսկ դու, երկրորդ, կամուսնանաս իմ ավագ խոհարարի հետ։ Այս ասելուց հետո թագավորը կանգ առավ և հետո դարձավ կրտսերին, որ սաստիկ շփոթվելուց քիչ էր մնում սիրտը գնա և վայր ընկնի գորգերի վրա։ Թագավորը կանգնեց ջուխտ ոտքի վրա և բռնելով նրա ձեռքը, նստեցրեց իր կողքին, գահի վրա և ասաց,— դու թագուհի ես, այս պալատը քո ապարանքն է, իսկ ես քո ամուսինդ եմ։

Երեք քույրերի էլ հարսանիքը հենց նույն օրը կատարեցին, թագուհու հարսանիքը մի չլսված փառավորությունով, իսկ մյուսներինը սովորական կերպով, ինչպես կատարում են հասա֊ րակ մարդիկ։ Այս պատճառով մեծ քույրերը սաստիկ նախանձեցին և մտքներումը գրին իրանց փոքր քրոջը մի փորձանքի բերել։ Բայց իրանց այդ չար միտքը ամենայն զգուշությամբ ծածուկ էին պահում և երեսանց շնորհակալությամբ էին ընդունում, իրանց թագուհի քրոջ ընդունելությունը, որ նա անում էր իր քույրերին, չնայած նրանց ստոր վիճակին։ Փոխանակ բավականանալու այն բախտից, որով բախտավորվել էին նրանք՝ նայելով իրանց քրոջ բարձր վիճակին, չարաչար տանջվում էին նախանձից ու ատելությունից։ Եվ այս կերպով անցավ ինը ամիս։ Ինն ամսի վերջում թագուհին մի որդի ծնեց, գեղեցիկ, ինչպես նորածին լուսին։ Մեր քույրերը, որոնք սուլթանի խնդիրքով ներկա էին նրա երկունքի ժամանակ և մանկաբարձուհու պաշտոն էին կատարում, ոչ մի գթաշարժություն չունեցան դեպի քույրը և ոչ հափշտակվեցին նորածնի գեղեցկությունովը, այլ հնար մտածեցին խորտակելու մատաղահաս մոր սիրտը։ Նրանք իսկույն ևեթ վերցրին նորածին մանուկը, դրին մի փոքր զամբյուղի մեջ ու թաքցրին միարժամանակ, իսկ նրա տեղը դրին մի սատկած շան լակոտ և ցույց տալով բոլոր պալատական կիներին, հավատացրին նրանց, որ շան լակոտը սուլթանոլհու ծնածն է։ Այս լուրը երբ որ հասավ Խոսրով Շահ սուլթանի ականջը, նրա աչքերը մթնեցին, նա ընկավ խոր