Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/566

Այս էջը սրբագրված է

Իսկ ինչ վերաբերում է երեխային, պետք է ասել, որ երեխաների բախտի պահպանողը ներշնչեց այգիների կառավարչին, որ զբոսնում էր գետափին, որ նա դարձյալ նկատի զամբյուղը: Եվ ինչպես առաջին անգամը, կառավարիչը փրկեց երեխային և տարավ կնոջ մոտ, որ սիրեց նրան, ինչպես իր սեփական զավակին և սկսեց նրան նույնպես մեծ հոգատարությամբ սնուցանել, ինչպես աոաջինին։


Մուլթանուհին ծնավ երրորդ զավակը։ Իսկ նրա քույրերը, որոնց ատելությունը դեռ չէր բավականացած, շարունակում Էին իրանց կրտսեր քրոջ կորստի մասին մտածել, և նործին աղջկանը նույն ձևով ջուրը ձգեցին, ինչպես և նրա եղբայրներին։ Բայց նրան էլ պատսպարեց այգիների կառավարիչը և նրա եղբայրների հետ սննդեց, դաստիարակեց։


Բայց այս անգամ, երբ քույրերը իրանց անելիքն անելով՝ նորածնի տեղը դրին մի կույր մուկ, սուլթանը, չնայած իր բարեգթությանը, չկարողացավ զսպել բարկությունը և բացականչեց.


— Աստված անիծում է իմ ցեղս այն կնոջ պատճառով, որի հետ ես ամուսնացաք:Ես ամուսնացել եմ իսկապես մի հրեշի հետ։ Միայն մահը կարող է ազատել նրանից իմ բնակարանս։


Եվ մահվան դատապարտեց սուլթանուհուն։ Հրամայեց իր զինակցին, որ կատարի հրամանը։ Բայց երբ որ տեսավ արտասուքը և անսահման կսկիծը այն կնոջ, որին սիրել էր իր սիրտը, սուլթանը շատ խղճաց և երեսը շրջելով հրամայեց փակել նրան ապարանքի հեռավոր սենյակներից մեկում, որ այնտեղ անց կացնի իր կյանքի մնացած օրերը։ Եվ այն օրվանից էլ չուզեց տեսնել նրա երեսը։ Այնուհետև խե՛ղճ կինը խոր տխրության և արտասուքի մեջ, ընկղմած, երկրային բոլոր դառնության ճաշակն առավ։


Իսկ քույրերը շատ ուրախացան, հագեցնելով իրանց չարությունը, և այդ օրվանից կարող էին հանգիստ սրտով ուտել իրանց ամուսինների պատրաստած քաղցրեղենները և համադամ խորտիկները։


Եվ օրերն ու տարիները անց էին կենում միատեսակ արագությամբ՝ թե՛ արդարների և թե՛ մեղավորների գլխովը, բերելով այն, ինչ որ վիճակված էր ամեն մեկին։


Եվ ահա երր որ կառավարչի որդեգրած երեխեքը երեքն էլ մտան պատանեկության հասակը, իրանց գեղեցկությունով սկսեցին կուրացնել բոլորի տեսությունը: