Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/57

Այս էջը հաստատված է

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ, անվամբ մի մարդ էր կենում։
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կասես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով.
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան․
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա։
Տդեղ էր դեմքը և այնքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ։

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
ճկղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում․
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ։
Եղունգով փորում պես-պես նկարներ։
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական,
Առյուծ ու վագր նրան տեսնելիս՝
Սովոր շան նման մոտն էին գալիս.
Կարծում էին, թե նա էլ է գազան,
Եվ նա է իրենց զորավոր արքան.
Փաթաթվում էին քաջի ոտներին
Եվ կազկախձելով աղերսում բաժին.
Նա էլ տալիս էր սնունդ բավական
Եվ Հոտի վրան կարդում պահապան։
Ինքն այնուհետև գնում էր անատառ։