Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/575

Այս էջը հաստատված է

Կարող չե՞ք ասել արդյոք, որտեղ կարող եմ գտնել։ Կամ ի՞նչ գիտեք դուք դրանց մասին։

Այս խոսքերի վրա հուզմունքից ծերունին վայր գցեց ձեռքից համրիչը և ոչինչ չպատասխանեց։

Ֆարիդը հարցրեց.

— Իմ բարի քեռիս, ինչո՞ւ չեք խոսում։ Ես շտապում եմ, ձիս քրտնած է, կարող է մրսել։

Եվ կրոնավորը խոսեց վերջապես։

— Իհարկե, որդիս, ես դիտեմ, թե որտեղ են գտնվում քո որոնած բաները և ճանապարհն էլ դիտեմ։ Բայց ես, որդյակ իմ, այս լավությունը տեսնելուց հետո, ինչպե՞ս խորհուրդ տամ, որ գնաս և զարհուրելի վտանգների ենթարկես քեզ։ Ավելի լավ կանես, որդիս, շտապես վերադառնալու կրկին քո երկիրդ։ Քանի՜ քանիսն են գնացել այս ճամփռվ, քեզ պես քաջ երիտասարդներ, բայց ոչ մեկը նրանցից չի վերադարձել։

Ֆարիդը այս խոսքերից չվահատվելով ասաց.

— Իմ բարի քեռիս, դու միայն ցույց տուր ինձ իմ գնալիք ուղին, մնացածի մասին մի անհանգստանար։ Աստված ինձ ձեռքեր է տվել, որոնք կարող են իրանց տիրոջը պաշտպանել։ Ծերունին ձայնը երկարացնելով հարցրեց.

— Քո ձեռքերն ինչպե՞ս կազատեն քեզ աներևույթից, որ ոչ մի ձեռք չի ընկնում, իսկ ինքն ունի հազար անգամ հազար ձեռքեր, որոնք գործում են առանց տեսնվելու։ Ֆարիդը գլխովը բացառելով, պատասխանեց.

— Պատվական հայր։ Իմ ճակատագիրն ինձ հետ է կապված, եթե ես փախչեմ նրանից, նա կհետևի ինձ, իմ ստվերիս պես։ Ուրեմն ասա ինձ, որովհետև այդ քեզ հայտնի է, էլ ինչ կարող եմ անել ես։ Քո խորհորդով դու ինձ մեծ լավություն կանես։

Ծերունին տեսնելով, որ երիտասարդը ետ չի կենալու իր մտադրությունից, ձեռքը գցեց իր գոտիկից կապած մախաղը (տոպրակ) և հանեց մի գրանիտե գնդակ։ Այս գնդակը տալով էրիտասարիդին ասաց.

― Ահա՛, այս գնդակը կտանի քեզ քո ուզած տեղը։ Հեծիր ձիդ և նետիր գնդակը առջևդ։ Նա կգլորվի առաջիդ, հետևից կիջնես ձիդ։ Եվ ուր որ գնդակը կանգ կառնի, այնտեղ էլ դու կիջնես, ձիդ կկապես գնդակից, որ կմնա անշարժ, մինչև քո վերադարձը։ Իսկ դու կբարձրանաս այն սարը, որի գագաթը երևում է և այստեղից։ Սարը բարձրանալիս դու ամեն կողմում կտեսնես խոշոր սև-սև քարեր և կլսես ձայներ։ Այդ ձայները չեն չինիլ հեղեղներից, քա


</poem>