Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/579

Այս էջը հաստատված է

ձիավորի հագուստ, զենք ու զրահ և գնաց եղբայրների գնացած ճամփով, մինչև հասավ ծանոթ ծերունուն, ուր և կանգ առավ։

Մեծ պատկառանքով ողջունեց ծերունուն և ասաց. ― Ո՛վ սուրբ ծերունի, հայր իմ, քեզ չե՞ն հանդիպել արդյոք սրանից քսան օր առաջ երկու երիտասարդ ձիավորներ, որոնք գնում էին որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցոլղ ջուրը:

Ծերուհին պատասխանեց. — Ո՛վ իմ տիրուհիս, ո՛վ վարդաժպիտ Ֆարիզադա, ես տեսա նրանց և հրահանգներ տվի: Եվ, ավա՜ղ: Նրանց էլ, ինչպես նրանցից առաջ շատերին, կանգնեցրեց ճամփին Աներևույթը։

Ֆարիզագան լսելով, որ իր անունը տալիս է սուրբ ծերունին, շատ շփոթվեց, իսկ ծերոլնին ասաց նրան.

— Ո՛վ պատվական օրիորդ, քեզ չեն խաբել նրանք, որոնք պատմել են երեք հրաշալի առարկաների մասին, որոնց հետևից գնացել և մահու են տվել իրանց գլուխները շատ թագավորազներ և իշխանազներ, բայց քեզ պատմողները լռել են այն վտանգների մասին, որոնց ենթարկվում են նրանց որոնողները։

Եվ պատմեց, թե ինչ վտանգներ կան նրա առջև, եթե ուզում է որոնել իր եղբայրներին և այն երեք հրաշալիքները։ Եվ Ֆարիզադան ասաց նրան.

— Ո՛վ սուրբ հայր, հոգիս շփոթված է քո խոսքերից, երկչոտությունը հեշտությամբ է տիրում նրան։ Բայց ինչպե՞ս կարող եմ ետ կենալ, քանի որ գործը վերաբերում է հարազատ եղբայրներիս փրկությանը։ Ո՛վ սուրբ հայր, լսիր եղբայրասեր քրոջս աղաչանքին և հնար ցույց տուր ազատելու եղբայրներիս կախարդական կապանքներից։

Ծերունին պատասխանեց. — Ո՛վ Ֆարիզադա, դուստր թագավորի, ահա՛ քեզ այս գրանիտե գնդակը, որ կտանի քեզ նրա հետքից։ Բայց դու նրանց ազատել կարող ես միայն այն ժամանակ, երբ կտիրանաս այն երեք հրաշալիքներին։

Եվ որովհետև դու քո կյանքը վտանգի ես ենթարկում միայն քո եղբայրներին ազատելու համար և ոչ թե ձեռք բերելու անկարելին, սրա համար անկարելին կարող է դառնալ քո գերին։

Գիտցած լինիս, ո՞վ դուստր թագավորի, որ մարդու որդիներից ոչ մեկը կարող չէ դեմ կենալ Աներևույթի ձայների գոչյունին։ Այդ պատճառով Աներևույթին հաղթելու համար հարկավոր է զինվել նրա դեմ վարպետությամբ, որի մեջ պետք է ամփոփված