Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/582

Այս էջը սրբագրված է

Այդ ժամանակ Ֆարիզադան ասաց.— Շատ, լավ, ես հավատում եմ քեզ: Դե հիմա ասա ինձ, որտե՞ղ է Երգող Ծառը:


Հազարան Բուլբուլը երգելով հայտնեց, որ Երգող Ծառը երեվում է արդեն սարի լանջի վրա։ Ֆարիզագան նայեց այն կողմը և տեսավ մի ծառ, այնպիսի հսկայական մեծության, որ նրա տակին կարող էր տեղավորվել զորքի մի ամբողջ բանակ։ Եվ ասեց մտքումը. մի՞թե կարելի է այս ահագին ծառը արմատից հանել և տեղափոխել իմ այգին։ Բուլբուլը հասկացավ Ֆարիզադի միտքը և ասաց նրան.— ծառն ամբողջությամբ տեղափոխելու հարկ չկա բավական է մի փոքր ոստիկ, որ կտրես նրանից ու տնկես քո այգում, նա կդառնա այս միևնույն հսկայական ծառը։


Ֆարիզագան գնաց ծառի մոտ և լսեց նրա երաժշտությունը, նրա քաղցր երգեցողությունը։ Ու զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ոչ հնդկական գավինը (лютня), ոչ սիրիական տավիղը (арфа), ոչ եգիպտական ջութակը՝ երբեք այնպիսի հնչյուններ չեն հանել, որ կարողանան հավասարվել այս երաժիշտ ծառի հազարավոր տերևներից հնչող խմբերգին։ Եվ Ֆարիզագան երբ որ ուշքի եկավ, երբ որ սթափվեց հափշտակությունից, որի մեջ ընկղմվել էր երաժշտության ազդեցաթյանից, Երգող Ծառից մի ոստիկ պոկեց և դառնալով Հազարան Բուլբուլին՝ հարցրեց, թե որտեղ է Ոսկեցնցուղ Ջուրը։


Խոսող Թռչունը ցույց տվավ նրա էլ տեղը, որ հեռու չէր։ Փիրուզի քնքուշ գույնով մի ժայռ կար այնտեղ, նրանից բխում էր մի աղբյուր, որ փայլում էր հալված ոսկու գույնով։ Բայց նա սառն էր, զովացուցիչ և այնպես վճիտ էր, այնպես պարզ, ինչպես ամենամաքուր հայելին։


Այսպես ահա, Ֆարիզագան երբ ձեռք բերավ բոլոր երեք հրաշալիքները, ինչպես պատվիրել էր ծերունին, ապա դարձավ Հազարան Բուլբուլին և ասաց.— Իմ ազնիվ թռչուն, ես ունեմ էլի մի խնդիրք, որ պիտի կատարես, որովհետև ես իսկապես հենց նրա համար եմ եկել։ Եվ քեզ ձեռք բերելս էլ հենց դրա համար է եղել, որովհետև միայն քեզանով կարող եմ հասնել իմ նպատակին։ Եվ Բուլբուլը պատասխանեց.


— Ասա ինձ, ո՞վ դուստր արքայի, ի՞նչ է ուզածդ, ինչ որ իմ կարողությունից վեր չէ, ես պատրաստ եմ կատարել։


Ֆարիզադան ասաց ողբաձայն.— Եղբայրնե՞րս, ազնիվ թռչան, եղրայրնե՜րս... երևի քեզ արդեն հայտնի է...