Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/589

Այս էջը հաստատված է

լի սաստկացավ, երբ նկատեց, որ բորինջանը մարգարիտով էր լցված, որ չէր կարելի ուտել: Եվ ասաց նա Ֆարիզադային.

— Երդվում եմ կյանքովս, որ այսպես բան չեմ տեսած ես: Այս ի՞նչ նոր տեսակ կերակուր է, վաղո՞ւց է, ինչ որ մարգարիտը բռնում է բրնձի և պիստակի տեղը։

Եվ մինչդեռ ամենքն էլ լռել էին և չգիտեին ինչ պատասխանել սուլթանին, խոսող թռչունը ձայնը բարձրացրեց և ասաց.

— Ո՜վ մեր Խոսրով-շահ, դուք զարմանում եք, որ այդպես կերակուր լինել չի՞ կարող, հապա ինչո՞ւ չզարմացաք, ինչո՞ւ հավատացիք, որ Պարսկաստանի թագուհին կարող է փոխանակ չնաշխարհիկ զավակների, տալ՝ ով գիտե ինչ տեսակ կենդանիներ։ Հիշիր, ո՞վ Խոսրով-շահ, այն խոսքերը, որ լսեցիր մի երեկո երեք քույրերից փոքրի ասածը, թե.— Ո՜վ իմ քույրեր, երբ որ ես դառնամ սուլթանի ամուսինը, մենք կունենանք զավակներ, որովհետև որդիքս ամեն բանով արժանի կլինեն իրանց հորը, իսկ աղջիկս կլինի երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմինը կլինի ոսկի, մյուս կողմինը՝ արծաթի, նրա արցունքը, երբ լաց լինի, կդառնա մարգարիտի հատիկներ, ծիծաղը՝ ոսկի դրամներ, իսկ ժպիտը՝ նորափթիթ վարդեր։

Սուլթանը լսելով Բուլբուլի ասածները, գլուխը բռնեց երկու ձեռքով և սկսեց հեկեկալ։ Բայց Բուլբուլը հանեց նրան տխրությունից, ասելով.— Ո՞վ Ֆարիզադա, քողը հեռացրու երեսիցդ, թող հայրդ տեսնի երեսդ…

Ֆարիզադան ետ քաշեց քողը թե չէ, նրա ոսկի ու արծաթի վարսերը թափվեցին կրծքի վրա։ Սուլթանն այս տեսնելով՝ վեր կացավ բարձրաձայն բացականչությունով.— Աղջի՜կս, աղջիկս է սա։ Ւսկ Հազարան Բլբուլը գոչեց.

— Այո՛, տեր թագավոր, դա քո աղջիկդ է, իսկ դրանք էլ քո որդիքն են:

Եվ որովհետև ոչ քույրը, ոչ եղբայրները չգիտեին իրանց ծագումը, Հազարան Բուլբուլը այստեղ պատմեց բոլորը, ինչ որ թագավորն էլ չգիտեր։

Թագավորն ու իր զավակները, որ լսում էին խոսող թռչունին, զարմանքից քարացած, վերջապես ուշքի եկան ու գրկախառնվեցին միմյանց, թափելով ուրախության հորդ արտասուք։ Եվ երբ որ հանգիստ առան, հուզմունքից թագավորն ասաց.