Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/59

Այս էջը հաստատված է

Առաջվա նման չէր թվում տգեղ։
Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր, և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Ւր քանդած գյուզը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև իր ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին։
Նրանից առաջ շատ քաղաք ու գյուղ
Թալանում էին գողերն աներկյուղ,
Բայց երբ լույս ընկավ Անգեղ Տորք հսկան,
Ավազակները ծակըծուկ մտան։
Նա չէր գործ ածում ոչ թուր և ոչ նետ,
Միայն իր տեսքով անում էր անհետ,
Բայց երբ թշնամին երես էր առնում,
Նա այն ժամանակ ուժին էր դիմում.
Վերցնում էր քարեր, քարեր ահագին
Եվ կարկուտի պիս թափում գլխներին։
Սև ծովի կողմից օտար թշնամիք
Թալանում էին և գերում մարդիկ,
Միշտ գալիս էին անթիվ նավերով
Այն էլ աշկարա, օրը ցերեկով
Կողոպտում էին անթիվ գյուղրբեք,
Եվ գերի տանում սիրուն աղջըկեք։
Մեկ անգամ եկան խնդրեցին Տորքին,
Որ գնա օգնե խեղճ ժողովրդին.
Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն
Հեռացել էին Սև ծովի ափեն։
Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց,
Ւբրև մի առյուծ նետահար եղած.
Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց,
Փախչող նավերի հետքից շըպրտեց,
Դղրդաց ծովը, բարձրացան ալիք,
Նավերը դառան շարժուն խաղալիք,
Ահա դարձյալ ժայռ, դարձյալ դղրդոց,
Շրջվում են նավերն իբրև օրորոց,
Էլի մեկ բլուր, մեծ քան զառաջին՝
Ընկնում է ուղիղ նավերի գլխին