Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/593

Այս էջը սրբագրված է

— Ես էլ եմ կարծում, որ դուք վատ մարդիկ չեք, այս պատ֊ ճառով էլ եկել եմ ձեզ մոտ, որ ձեզանից խելք ու շնորհք սովո¬ րեմ։ Եթե կընդունեք, ես կարող եմ մի բանի պետք գալ։ Եարող եմ տունը պահել, ոչխարած ու ձիարած լինել, ամեն ինչ կանեմ, ինչ որ պատվիրեք։ Այս խոսքի վրա ա վա զա կա պետ ը իր դեմքի ամպը փարա տ ե9 ու Խիզախի վրա նայեց մեղմ հայացքով։ — Շատ չավ, անունդ ի՞նչ է։ — Խիզախ։ — Խիզա" խ,,. լավ անուն է։ Եթե ինքդ էչ անունիդ պես խի¬ զախ ես, ժամանակով կարող ես պետք դալ ինձ,— ասաց հսկան ու գոոաց.— Այս Խիզախին տարեք հաց տվեք, քաղցած է։ Այս ձայնի վրա երկու աղջիկ դուրս եկան ու Խիզախին տա¬ րան ներս, ու նրա առջև դարսերին եփած ու խորոված միս, եաց, պանիր, յուղ։ Այդ աղջիկները գերի էին ընկած այդտեղ։ Կարծեցին, թե Խիզախը նույնպես դերի է, նրան շատ պատիվ տվին ու խոսեց¬ րին, բայց Խիզախը նրանց հարցուփորձին պատասխան չտվավ, ինքն իրան ձևացնելով այնքան տխուր, որ պատասխանելու սիրտ չունի իբր թե։ 3 Խիզախը դաոնում է ձիարած և միևնույն ժամանակ հետա¬ մուտ է լինում ավազակների բռնած ընթացքին։ Գիշեր չէր լինում, որ ահագին քարավաններ կողոպտված չբերեին, հափշտակում էին և կենդանի մարդիկ իբրև գերի, ու փրկանք ստանալով, ետ դարձնում։ Խիզախը նկատեց, որ այս մարզիկը անհաղթ և ան¬ ընկճելի են մնում միայն նրա համար, որ ժողովուրդը հավերի պես դողում է այս աղվեսներին տեսնելիս։ Միայն երկյուղն է, որ նրանց այդչափ խեղճացրել է։ Մտքումը գրավ ավազակների գըչ* խին մի օյին խաղալ։ Ամեն գիշեր, հենց որ ավազակները գնում էին կողոպուտի, նա էլ գնում էր նրանց հետևից, ձիաներիը ամենից լավն ընտրե– լով իր համար և զինավորված ամենալավ զենք ոլ զրահով, կողմ– 593 ՅՏ Ղազարոս Աւլայան