Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/6

Այս էջը հաստատված է

- Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
      - Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…

1882

ԱՔԱՂԱՂ

(Մանկական խաղ)

Աքաղաղը կանչում է.
     — Ծուղրուղո՜ւ,
     Ղու-ղու–ղո՜ւ.
Պառավ նանը զարթնում է,
     — Տա-տա-տա՜,
     Պա-պա–պա՜…
Աքլա՛ր, ինչո՞ւ կանչեցիր,
Ինչո՞ւ նանին զարթեցրիր.
     Ա՜խ դու-դո՜ւ,
     Ա՜յ ջու-ջո՜ւ
Ա՜յ նանի, ջա՜ն նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլարը շուտ է կանչում,
Աքլարը քեզ է խաբում,