Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/601

Այս էջը սրբագրված է

եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է երեք տարով վերցրեք։


- Ո՛չ, որ այդպես է, ութ տարով կվերցնեմ։


Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։


Անցնում է երկու-երեք տարի, գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս, այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այս վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրենց մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։


Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե «հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա, չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա կվերցնես, շատ թե քիչ»։


Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց ետո գնում է խոզեինի մոտ և ասում՝ «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և եկ՝>։


Վաճառականն առանց երկար մտածելու, ասում է՝ գնա, ազատ ես։


Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ աստված գիտե, վերև աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։


- Ի՛նչ հաշիվ, ի՛նչ աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։


Այդ Ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին,