Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/62

Այս էջը հաստատված է

Շինում է գութան, կամն ու ճախարակ,
Հերկում, մշակում դաշտ ու ագարակ.
Որ քարին, փայտին տալիս է ՛նոր ձև.
նոր գործադրություն, և այն հարատև.
Այս է ճշմարիտ խելքն իմ կարծիքով,
Մարդը գազանից վեհ է միայն սրանով»…
Զարմացավ արքան, այլև հիացավ,
Երբ հսկա Տորքից այս բանն իմացավ։

Ե

Մեկ որ էլ արքան տեսավ մեր Տորքին՝
Մեկ բլրաչափ ժայռ բռնել է ձեոքին,
Ահագին ժայռը շուռ-մուռ է տալիս,
Կարծես երեխա լինի խաղցնելիս.
Ժայռը ճեղքում էր Տորքը ձեռքերով,
Փորում, փորփրում սուր եղունգներով.
Փորեց, փորփրեց, տաշեց, տաշտըշեց,
Վերջն արքայի պես մի արձան շինեց.
Եվ ինչքա՜ն նման, ինչքա՜ն գեղեցիկ,
Շորն այնպես կարել չէր կարող դերձիկ.
Արքան կատարյալ,— ծիրանի հագած,
Բոլոր զարդերով զուգված, զարդարված,
Գահի վրա բազմած, թագը դրած գլխին,
Թուրը քարշ արած, գավազան ձեռքին,
Փառահեղ մըրքով, մարգարտով հյուսած,
Երբ տեսավ արքան, մնաց հիացած:

Զ

«Այս ի՜նչ հրաշք է», մեկ օր էլ արքան,
Տորքին նայելով, ասաց ինքն իրան.
«Փիղը խելոք է, թեև ահագին,
Բայց ո՞վ կըկարծե, որ այս հսկային