Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/63

Այս էջը հաստատված է

Աստված տվել է և՛ խելք, և՛ հասակ,
Այլև նկարչի հրաշալի ճաշակ.
Արդյոք՝ սեր էլ կա՞ այս մարդու սրտում,
Բայց ո՞վ կըսիրե սրան աշխարհքում.
Որտե՞ղ կըգտնվի այնպիսի մի կին,
Որ ուզի դաոնալ սրան ամուսին.
Բայց լավ կըլիներ եթե հաջողեր,
Մենք կունենայինք քաջ հպատակներ»։
Այսպես մտածեց արքան ինքն իրան
Եվ կանչեց Տորքին, որ խոսեցնե նրան։
— «Տո՛րք,— ասաց արքան,— ես չեմ հավատում,
Որ սեր ունենաս քո կարծր սրտում»։
Ժպտաց մեր հսկան ինչպես մի ծծկեր,
Երբ մորից լսեր, թե արի ծիծ կեր.
Եվ սրտի սերը իր վառ կայծերով
Փռվեց երեսին վարդի թերթերով։
— «Իսկ ես, արքա քաջ,— ասաց մեր հսկան,
Ինձ որ ասեին, թե կա մի գազան,
Մի օձ, մի ծաղիկ, կամ մի անշունչ քար,
Չէի հավատալ, որ սեր չունենար.
Երկինք ու գետինք, թե ցամաք, թե ծով.
Բոլոր տիեզերք լցված է սիրով»։
— Տորք, դու խոսում ես իբրև սիրահար։
Ընտրե՜լ ես անշուշտ մեկին քեզ համար»։
— Ո՞ւմ պետք է ընտրեմ հարմար իմ սրտին,
Ես դեո չեմ գտել ինձ համար մի կին,
Հեռու աշխարհում մեր սերնդից կան,
Բայց ես չգիտեմ այն երկրի ճանփան.
Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես, թե մի խոր ձորում է կենում։
Ինձ նման անբախտ, ինձ նման, մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նար ծագած կարմիր արևիկ»։.
— «Բայց ի՜նչ ես կարծում այդ գեղեցկուհին
Կըդառնա՞ արդյոք քո ընկերուհին»։
- Նա է ինձ երազում հաստատ խոսք տվավ,