Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/640

Այս էջը հաստատված է

գուգումը փաթաթում է հացի մեզարումը և շալակում, գնում տուն և ասում կնկանը.

— Ա՛յ կնիկ, եզնիքը կապոտիր, խոտ տուր, արորը տար ներս, ես պիտի երթամ դատավորի մոտ, բան ունիմ:

Կնիկը տեսնում է, որ մեզարը մարդի շալակին է և մեջումն էլ բան կա, բայց վայր չի դնում, մտածում է, որ մի նոր բան պիտի լինի, ասում է մարդին.

— Եզները կապելն իմ ի՞նչ գործն է, ի՞նչ կա այդպես շտապելու, դատավորը հո չի փախչում, բեռդ ցած դիր, եզներդ տեղավորիր, հետո ուր ուզում ես՝ գնա։

Մարդը ցած է դնում բեռը, եզները ներս է անում և մինչև կապոտելն ու դուրս գալը՝ կնիկը մեզարը բաց է անում, գուգումով ոսկին վերցնում է, նրա չափին մի քար է դնում մեզարումը։ Մարդը վերցնում է մեզարը և տանում գնում դատավորի առջևը և ասում,— Առ այս, քեզ ընծա եմ բերել։ Բաց են անում տեսնում — քա՜ր… Մարդն էլ է զարմանում։ Դատավորը բարկանում է և մարդին բանտարկելով՝ վրան հսկելու համար երկու պահապան է դնում, որ տեսնեն ինչ է անում և ի՞նչ խոսում, և գան իմաց տան։

Մարդն ինչ որ մտքոլմն ասում է, նույն մտքով ձեռքերն էլ շարժում.— գուգումն այսքան էր, բերանն այսքան, փորն այսքան, տակն այսքան, ու մեջի ոսկիքը այսքան։

Նայողները պատմում են դատավորին, թե երկու ձեռքով բան է չափում, բայց Ոչինչ չի խոսում։— Կանչեցեք,— ասում է դատավորը:

Մարդին կանչում են, և դատավորը հարցնում է նրան, թե ինչ բան էիր չափում ձեոներովդ։ Մարդի խելքը գլուխն է գալիս, և պատասխան է տալիս, թե՝ «Ես քեզ էի չափում և ասում՝ քո գլուխն այսքան է, քո վիզն այսքան, քո փորն այսքան, քո մորուքն այսքան, ու ասում էի, թե արդյոք դու ես մե՞ծ, թե՞ մեր այծը»։

Սաստիկ բարկանում է դատավորը և հրամայում է, որ տանեն կախեն։ Տանում են, որ պարանը ճիտը ձգեն, ասում է, «Ինձ մի կախեք, ես կերթամ ուղիղը կասեմ»։ Դատավորը հրամայում է, որ ճշմարիտն ասե, թե ինչ էր չափում բանտումը։

Մարդն ասում է,— Ես ոչ այս գիտեմ և ոչ այն, հավատացեք, որ եթե ճոպանը իմ ճտից չհանեիք, ես հիմա խեղդված կլինեի, ահա ձեզ ճշմարիտը։

Սրա վրա ծիծաղում է դատավորը և ազատում մարդուն։