Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի, ասում է․
— Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր։
Հավը չի ընդունում աքլորի հրավերը։
— Կուտ ունենաս, քո հավերին կտաս,– ասում է ու կչկչում։
— Լավ,— ասում է աքլորը։— Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես։— էս ասում է ու կանչում իր հավերին.
— Կու-կու-րի-կուտ,.. Կո ՜ւտ, կո՜ւտ, կո ՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս։
1908
Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ։ Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ՝ ասելով.
— Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ։
— Շատ և շատ շնորհակալ եմ,— պատասխանեց մեկէլը,— ինչո՞ւ չշահենք մեկ֊երկու սիրտ, թեկուզ սարի խոտով։
1908
Երկու փոքրիկ ծաղիկ մի ծղնոտ գտան՝ հասկը վրան։
Հասկում շատ հատիկներ կային։ Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրից և սկսեցին քաշել մեկը իր կողմը, մյուսը՝ իր։ Ծղնոտը