Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/652

Այս էջը հաստատված է

— Ա՜խ, Աստված իմ, Աստված,— գառն աղաղակեց,— ի՜նչ է իմ մեղքըս,– սա չհաստատեց… վսեմափա՜յլ տեր…


-Լռիր, անպիտան, ոչխարի լակոտ,
Իմ բան ու գործըս խոմ չի կտրվել,
Որ քո հանցանքներդ սկսեմ քննել.
Եկ գնանք անտառ,
Ես այնտեղ կանեմ
քո դատաստանը
Ասաց գազանը,
Եվ մեր գառնուկին
Դրավ կռնակին…


1885

ՄԱՐԴՆ ՈԻ ՇԵՐԱՄԸ


(Փոխադրության)

Շերամը մետաքս էր շինում և գույնզգույն կոկոնները կախ-կախում կաղնու թարմ ոստերից կապած խուրձի վրա, իսկ սարդը տան մի անկյունը քաշված՝ իր ցանցն էր հյուսում և ծիծաղում շերամի վրա, ասելով՝

— Շերամ եղբայր, գոլ շատ դանադաղ ես տանում քո գործը և շինածդ էլ մի բանի նման չէ. բայց ես՝ նայիր, տես ինչ գեղեցիկ բան եմ շինել, և տես ինչքան երկար են իմ թելերը։

Շերամը պատասխանեց.— Սարդ եղբայր, դու գիտե՞ս, ինչ կնշանակե բարություն։

— Ոչ, չգիտեմ։ — Այդ նրանից է, որ դու չար ես, քո գործն էլ չարության գործ է։ Դու քո երկայն թելերով մի թակարդ ես ցանցում, որ անմիտ ճանճերին որսաս և ծծես նրանց արյունը, իսկ իմ գործը բոլորովին ուրիշ բան է, սարդի բնությունից և խելքից վեր է։

Շերամն ու մեղուն են բարության նշան,
Իսկ սարդն ու բրեդը նշան չարության
Քնքուշ շերամի պես եղիր անարատ,
Թեկուզ չար սարդերը ծիծաղեն վրադ