Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/68

Այս էջը հաստատված է

Եվ առնում տանում իրենց բնակարան,
Բայց՝ սովորաբար՝ այս դեպքի վըրա
Նրանք դաոնում են շատ սիրուն տղա.
Ճշմարիտ սերը կախարդված անձին
Նորից տալիս է իր դեմքն առաջին.
Թռչուն ու սողուն, ամեհի գազանք
Նորից առնում են մարդու կերպարանք։
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան,
Իսկ սերը քարշում շատ ճառագայթներ,
Սրտի հնոցում վառում է լապտեր.
Խփվում է աչքը, որ տեսնե հեռուն,
Սիրտն է խոսողը, լռում է լեզուն.
Եվ այնուհետև երազներ պես-պես
Ուղեղի խորքում գալիս են հանդես.
Սիրահար սիրտը թողում է գետինք,
Սիրո թևերով թռչում է երկինք»…

Բ

Ամառնամուտ է. Լոք սարն իր գագաթ
Դաշտեցոց համար շինել է դրախտ.
Որ կողմ նայում ես՝ տեսնում ես հրճվանք,
Անմեղ, երկնային սիրո փաղաքշանք.
Ծաղիկներ գույն–գույն և անուշաբույր
Տալիս են իրար քնքուշիկ համբույր.
Անթիվ աղբյուրներ, վճիտ, սառնորակ,
Իրար ղրկելով՝ մտնում են ձորակ.
«Սե՜ր-սե՜ր» է կանչում հովվի սըրինգ,
Կայտռում են ուլեր, խայտում են գառինք,
Այդ սարի գլխին կանգնած է ահա
Մի պանդխտական անծանոթ հսկա.
Բայց ուրիշ մարդ չէ այդ նոր վիթխարին
Այլ մեր բարեկամ Տորքն է ահագին.
Հսկայի առջև մինչև բյուր մըղոն