Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/7

Այս էջը հաստատված է

Աքլա՛ր, ինչո՞ւ կանչեցիր,
Ինչո՞ւ նանին զարթեցրիր.
      Ա՜խ դու-դո՜ւ,
      Ա՜յ ջու-ջո՜ւ:
1882

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈԻՂՈԻՄ

(Մանկական)

Արեգակը դուրս է եկել
     Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
     Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
     Ծըլվըլալով.
Ձորումն առուն քըչքըչում է
     Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
     Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
     Մըռմըռալով։

1882

ՀՈՎՎԻ ԱՆԿՈՂԻՆԸ

Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը՝ գլխակալ.
Մի հին կապերտ ուսերին,—
Այս է հովվի անկողին: