Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/74

Այս էջը հաստատված է

Որից բխում է սեր հեզահամբյուր…
Ի՜նչ քաղցր ժպիտ, ի՜նչ քնքուշ շարժվածք.
Ե՜րբ է ունեցել անճոռնի կազմվածք…

Զ

Որքան կրակը վառվում է, այրում,
Այնքան տաքցողը հեռու է կանգնում.
Երբ վարուժանը շատ է կչկչում,
Մարին փախչում է, թուփի մեջ թաքչում.
Տորքն ինչպես սոխակ երգում է պես–պես.
Իսկ Հայկանուշր լուռ է վարդի պես.
«Այո» «ոչ», «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մըտքով,
Խոհեմությանը՝ հատուկ իր սեռին
Իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին.
Եվ ասում է նա Տորքին վերջապես.
- Աղջիկ առնելը չի լինի այդպես.
Դու շատ ուժով ես, այդ ես լավ գիտեմ,
Բայց ի՞նչ էլ լինիս, ես պետք է կռվեմ։
Քո եղունգներըդ, այո՛, շատ են սուր,
Բայց ես էլ ունիմ վահալանի թուր,
Որին չի դիմնալ և ոչ մի հսկա,
Թեկուզ նա լինի քեզ պես աժդահա…
— Սիրուն Հայկանուշ,— ասում է հսկան.—
Արի մի՛ անիր դու ինձ խելքահան.
Ես վախեցող չեմ և ոչ մի թրից,
Թեկուզ նա լինի ընկած երկնքից.
Բայց ինչպե՜ս զորե իմ ձեռքը կոպիտ
Քնքոլշ նազելվույդ առնել իր խըտիտ,
Խոստովանում եմ ինձ հաղթահարված,
Ես քո գերին եմ, քո ոտքերն ընկած.
Դու քո փոխանակ ցույց տուր հարյուրին,
Թեկուզ հազարին, տասը հազարին,
Հրամայիր ինձ՝ ջարժեմ այս լյառը,