Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/79

Այս էջը հաստատված է

Ինչպե՞ս հասկացնենք այդ անմիտներին,
Որ քար չըգցեն երեխաներին.
Ես հաստատ գիտեմ, որ առանց կռվիլ
Անհնարին է, ոչինչ չի լինիլ։ —
- «Դուք ինձ պահ տվեք երեխաները,—
Պատասխանում է բարեսիրտ ծերը, —
Ես կըպահպանեմ սրանց անվնաս,
Ոչչ մեկի գլխից չի պակսիլ մի մազ.
Մենք այսօր կերթանք բերդը կըմտնենք,
Իսկ դուք վաղն եկեք, մենք ձեզ կըսպասենք.
Եթե հավան եք դուք իմ ասածին,
էլ մի՛ արգելեք երեխաներին։
Ժիր երեխերը այս որ լսեցին,
Ալևոր պապի վզին փարվեցին.
«Պապի, մեզ ունինք շատ նետ ու աղեղ,
Կուզե՞ս զորք կազմենք շատ քաջ ու ահեղ»։
Խնդաց ծերունին, ինքն էլ մանկացավ,
Անզենք փոքրերին մի-մի զենք տվավ,
Որին՝ նետաղեղ, որին պարսատիկ,
Որին՝ մի կոպալ գլուխը հաստիկ–,
Որին՝ մի դաշույն, որին՝ մի նիզակ,
Մեկին մի ձողի, մյուսին մի մահակ
Իսկ նըվագածու երգեցիկ աղջկունք
Վերցրին իրենց հետ փող, սրինգ, թմբուկ։
Երեխերքն այսպես մի զորք կազմեցին,
Եվ իրանց պապին ջրջապատեցին.
«Հա՜պա, ե՜րեխերք, մի՛ հառաջ, մի՛ ետ,
Կանչեց ծերունին իբրև զորապետ.
Խնդացին բոլոր հսկայքն ահավոր,
Երբ տեսան մանկանց բանակ զորավոր։

Դ

Գնաց բանակը. կեսօրին ահա
Լուր եկավ արդեն, որ բերդումն է նա.
Բերդումն ըսկսվեց սրինգ ու թմբուկ,
Եվ ամբողջ գիշեր բարձրացավ աղմուկ.