Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/91

Այս էջը հաստատված է

որ Մանվելը եկավ նրա մոտ նստեց, Արությանը նրա տեղը պարզ քաղաքավարությամբ լայնացնելուց հետո՝ ասաց.

— Դու ասա, ես ձայն կպահեմ։

— Ես տաղ չեմ գիտում,— պատասխանեց Մանվելը:

Վերջապես երբ որ «ասա՛, քե մատաղ, ասա», կրկնեցին ամեն կողմից ու տերտերն էլ հրամայեց, ծունկ չոքեց Արությունը, որթն հետևեց և Մանվելը, և երգեց «Խնկին ծառին նման ես» տաղը, վերջումն ավելացնելով «Անթառամ ծաղիկ» շարականը։

— Ապրես, ապրես, աստված քո հորն ու մորը բաշխի,— ձայն ավին մարդիկ, հիանալով նրա քաղցր ձայնից։

— Էրնե՜կ քո մոր աչքերին,— լսվում էր կանանց միջից… Մանվելն էլ յուր վերա մի քաղցր տպավորություն զգալով, սկսեց ավելի մոտ մոտենալ Արությունին ու մի զմայլմունքի անմեղ ժըպիտ բերանին՝ զանազան հարցմունքներ անել։ Այսպես մի քանի տաղ ևս ասել տվին Արությունին, մինչև նորաթը հասավ զուռնաչի Ցականին, որ իր սիրելի զուռնան փչեց թե չէ՝ մեր պատանիքնազատություն ստացան, վեր կացան սուփրիցը և ձեռք ձեռքի տված սկսեցին ման գալ բերդի մեջ։

— Ես դեռ չեմ էլած էստեղ, ի՞նչ գեղեցիկ տեղ է, էս ինչքա՜ն մրգի ծառեր կան, տանձ, խնձո՜ր, կասենաս այգի լինի։ Էս որ մեր զեղումը չինի, մեկ հատ չեն թողնիլ ծառ վերա, բոլորն էլ խակ-խակ կթալանեն,— ասաց Մանվելը, երբ որ մի քիչ հեռացել էին խնջույքից։

— Էստեղ էլ չեն թոդնիլ, բայց մովրովն արգելել է, ոչ ոք չի կարող մեկ հատ պոկիլ. դեղի բաղերումը պատահում է գողություն, բայց էստեղ ոչ ոք չի համարձակիլ մի հատ պտուղ գջլել, մովրովն իսկույն կգանգատվի խաչին, և խաչը կպատմի դողին։

— Մովյրովն ո՞վ է։ — Մովրովը խաչի ղուլն է, թասի մտիկ տվող մի կնիկ է. Հրեն ա՜յ, էնտեղ է կենում իրա մարդի հետ։

— Էն խոտով ծածկված տա՞նը։

— Հա՜։ — Ամառ ձմե՞ռ։ — Հա՜։ ՜ — էա նրանց տուն չունե՞ն, տեղ չունե՞ն— Տուն տեգ ունեն, Կախեթումն է։ Ասում էն խա1թ ^ոէէէ չի տալիս, որ մենք մեր տանը կենանք, ասում. է՝ «իմ ղուլն