Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/92

Այս էջը հաստատված է

եք, պիտի իմ տակին կենաք։ Էս տեղեր էլ ասում են խաչինն է։ Դրա հմար էլ գեղացիք վախում են խաչիցը, ինչ որ ոզում է մովրովը՝ տալիս են։

— Հա՜… Բա տերտերն ի՞նչ է ասում։

— Մեր տերտերն էլ է վախենում․ ինչ-որ էրի-մորթի է ստանում, մեծ մասը նրանց է տալիս․ ասում է «երկյուղալի է», խաշին կղանդատվին»։

— Հա… Ասում են էդ տերտերը շատ գիտուն մարդ է, երնեկ ես էլ դրա աշակերտը լինեի։ Արություն, խոմ լի՞ ծեծում քեզ։

— Ո՜չ, ահա չորս տարի է ես դրա մոտ եմ, դեռ ոչ մի անդամ մատով դիպած չէ ինձ։

— Ի՜նչ լավ մարդ է։ Ի՞նչ է սորվեցնում քեզ։

— Հին ու նոր Կտակարան, շարական, քերականություն, աստվածաբանություն, էլի ուրիշ հազար Ու մի բան…

— Ո՜ւհ, էդ բոլորն էլ գիտե՞ս։

— Ինչպե՞ս չէ։ Ես շարադրություն էլ եմ անում, ոտանավորներ էլ եմ գրում։

— Հա՜… —բացականչեց Մանվելը, առանց հասկանալու, թե ինչ բան է շարադրությունը կամ ոտանավորը, բայց այդ չգիտենալը նրան ավելի զարմացրեց և համոզեց, որ Արությունը մի չնաշխարհիկ բան է, և նրա ձայնն ու գիտությունը երկնային մի ձիրք։

— Այստե՞ղ ով է կենում,— հարցրեց Մանվելը, ձեռքը մեկնելով դեպի մի փոքրիկ խուզ։

— Այստեղ էլ մի հիվանդ մարդ է կենում իրա կնկա հետ։

— Ինչո՞վ է հիվանդ։

— Ոտներից սկսած մինչև գոտկատեղը չորացած է։ Մովրովը թասին մտիկ է տվել, ասել է՝ «մեր խաչիցն է, պիտի սրատակին օխտը տարի կենաս, որ պրծնես»։

— Երևի խաշին բարկացրել է էդ մարդը։

— Հա՜։ Ասում են դա մի թերահավատ մարդ է էլել. խաշի չի էլել հավատալիս։ Մեկ օր մի հարս նղավել է, ու սկսել է դրան սպառնալիք տալ խաշի բերանից, դա էլ բարկացել է, րոնել է հարսի մազերիցը քաշքշել, ասել է՝ «դու սատանություն ես անում, քեզ խաշը չէ խոսացնում»։ Սրա վերա խաշը բարկացել է Ու դրան էդպես պատմել։