Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/98

Այս էջը հաստատված է

շինեց մի անմեղ գառն գայլերի մեջ, բայց և շատերի աչքն էր ընկնում նա իբրև մի անսովոր շնորհալի երեխա։

Այսպես, երբ որ Արությունը տասը տարեկան էր արդեն, մեկ անգամ Շամշուլդուլ նորընծա տեր Պետրոս քահանան եկավ Խաչեն և իջավ Արոլթյունի հոր՝ Ավետիքի մոտ։ Տեր հայրը յուր ուսումն ստացել էր Սանահնի վանքումը, ուր նրա ժամանակ մի քանի գիտուն վարդապետներ կային։ Սա տեսավ Արությունին, տեսավ նրա ժամասացությունը, գրավարժությունը, ձայնի հաջողակությունը և շատ հավանեց, համարելով նրան մի ինքնաբույս ծաղիկ Խաչեն անապատում։ Ինքն իրան մի հանճարավոր մանկավարժ կարծելով՝ Արությունի երեսի գծագրությունը համեմատեց էֆիմերտեի դիմազննական բացատրությունների հետ ու եզրակացրեց, որ նա մի անսովոր ընդունակության տեր տղա պետք է լինի, ուստի ինքն առաջարկեց Ավետիքին, որ Արությունի կրթության շարունակությունը իրան հանձնե։

Ավետիքն ուրախությամբ կատարեց տեր հոր առաջարկությունը, որովհետև յուր ծանոթ քահանաներից ամենից բարձր էր համարում նրան թե՛ վարք ու բարքի և թե՛ գիտության կողմից։ Եվ այդպես էլ էր։ Հոիփսիմեի ուրախությանն ևս լափ ու սահման չկար, թեև մի կողմից նրա մայրական զգացմունքը՝ կարոտելու մասին՝ տրորվում էին։

Այսպես ահա, Արությունը մի նոր վարժապետ ունեցավ, որի մոտ ստացավ վանական ուսումն, Աստվածաշունչ, շարական, քրիստոնեական վարդապետություն, քերականություն։ Իսկ ազատ կարդալու գրքերն էին՝ Հարանը վարք, Այսմավուրք, Պղնձե քաղաքի պատմություն, Յոթն իմասաասիրաց գիրքը, Տաթևացու հատորները և ուրիշ զանազան բարոյական բովանդակություն ունեցող գրքեր։ Այսպես լրացավ երեք տարին, և տեր հայրն ասաց, որ էլ բան չի թողել, բոլորն էլ սովրեցրել է Արությունին։ Եվ ճշմարիտ՝ տեր հայրը ծույլ չէր բան սովրեցնելումը։ նա ուզում էր մի լավ աշակերտ թողնել իրանից հետո իբրև հիշատակ, և այդպես էլ նայում էր Արությունի վերա։ Աչ մի բան չէր ծածկում նրանից և ամեն բան, ինչ որ գիտեր, սովրեցնում էր։ Նա գիտեր գերեզմանի քար գրել, կազմարարություն, այդ էլ սովորեցրեց Արությունին։ Վերջը, երբ ամեն բան հատավ, երբ սովրեցրել էր նաև մատնատումարը, արը, ճյուղագրություն անելու ձևը, ինչ որ յուր կյանքումը մի հեքիաթ, առակ, հանելուկ ու առած էր լսել, բոլորն էլ ասել էր Արություnին, այնուհետև սկսեց մի այնպիսի բան սովրեցնել, որ ինքն էլ պիտի նոր սովորեր, դա էր Ալբերտի Աստվածաբանությունը, որ պիտի ըմբռներ տասն երեք տարեկան երեխան։ Միայն Արությունը չէր, որ, իբրև մանուկ, շատ միամիտ էր, նրա վարժապետը, որ հիսուն տարեկան մարդ էր, նրանից ավելի միամիտ էր։