Այս էջը հաստատված է
- Պարզ խոսքերով հայտնում է նա
- Ամեն մի բան ծանր ու բարակ։
- Արաբերեն ու ֆարսերեն
- Թեժնիսի մեջ նա խառնում է,
- Շատ հանելուկ, շատ խոր մտքեր
- Նա սըրա մեջ ամփոփում է.
- Շրթունքի մեջ ասեղ դրած՝
- Նա երգում է դոդաղ-դագմազ,
- Երբ վառվում է սերի էշխով,
- Երգում է և դիլ-թարփանմազ.
- Հետզհետե կրակվելով
- Երգում է նա գյուղալլամա,
- Իր ընկերի հետ միասին
- Սկսում է կից ղոչամա։
- Այս խաղերում գանգատվում է
- Եվ այրվում է Քյարամի պես,
- Երբ հասնում է մուխամբազին,
- Իր յարին չի անում անտես.
- Նրան գովում, մեծարում է,
- Շինում է մի աստվածուհի,
- Աղաչում է, աղերսում է,
- Որ իր վրա գթով նայի.
- Ո՛ւր էր թե մեր վեհ հոգի հայն
- Գործով էլ տար այս խեղճ սեռին
- Ազատություն, որ նա չունի,
- Այլ գերի է մարդու ձեռին...
— Ազատությո՜ւն կանա՜նց... հա՜-յե՜ր...— բղավեց Մանվելը:— Արություն, դու պրծա՞ր քո ոտանավորը։
— Պրծա... հավանեցի՞ր...
— Հրաշալի՜ է, անհա՜տ, աննմա՜ն. էդպես բան միայն դու կարող ես գրել, էլ ուրիշ ոչ ոք. բայց ուրիշի մոտ չկարդաս, թե չէ կծիծաղին. կասեն՝ էս ի՞նչ է. տուտուց տուտուց դուրս է տվել գլխիցը. դեռ պահիր, մի ժամանակ պետք կգա․ հիմա մենք շատ խելոք բան էլ որ ասենք, խելոք մարդիկն