Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Այս էջը հաստատված է

սեր, մի քիչ գութ չի դրել։ Դու, ղորթ է, հավ չես մորթում, թե՝ արյուն չեմ ուզում անիլ, բայց միևնույն ժամանակ որդեսպանություն ես անում․․․ Ես հիմա լավ ճանաչեցի քեզ․ քո գլուխը ծուռ ու մուռ գաղափարներով է լցվել, էլ ուղիղ մտքի, ուղիղ գաղափարի համար տեղ չի մնացել...

— Եղբայր, որ դու ինձ էդպես ես ճանաչել, գնա՝ ուրեմն իմ տանիցս, էլ ինձ մոտ մի՛ կենալ․ վե՛ր կաց, վե՛ր կաց կորիր․․․ Հակառակի պես որտեղից եկավ էլի քաջքերս մոդ արավ գլխիս, մաղուլ մեզ համար հանդարտ նստած էինք․․․

— Քաջքեր էլ ունի՜ս, ի՞նչ տեսակ զադեր են էդ քաջքերը․․․

— Դե՜ հառամզադա, դո՜ւրս, դո՜ւրս իմ տանիցը․ գնա կորի, էլ աչքիս չերևաս․․․

Արությունն էլ ժամանակ չկորցրեց, չսպասեց, որ հայրը նրան մեկ լավ մկրտեր։ Առանց ուշք դարձնելու մոր արտասուքին՝ ձեռքը ձգեց կախ տված զենքերը, որոնց վրա վաղուց աչք էր դրել, ու դուրս փախավ։ Հռիփսիմեի ձայնը լսեցին գեղամիջի մարդիկը և հասան ազատեցին մեր ճգնավոր դառած Ավետիքի ձեռից։ Արությունը չիմացավ այս, նա գնա՜ց, կո¬րա՜վ․․․

Վերջ երկրորդ գրքույկի