Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Այս էջը հաստատված է
Շոհլայի

Իմ ոսկեթել սազին շատերն են հավնել,
Շատերն են քեզ նման խլել ցանկացել,
Բայց իրա՛նք են իրանց սազիցը զրկվել,

Եվ սարսափած փախել մինչև Հնդստան։
Քերոբե

Ես փախչող պտուղ չեմ, բնավ չըկարծես,
Լավ կանես, այդ հուսով քեզի չխաբես,
Գիտեմ որ փախչելու ինքդ սովոր չես,

Բայց հիմա կըփախչես մինչև Չինաստան։
Շոհլայի

Դու որ կաս, բմբուլ ես, ես որ կամ, քար եմ,
Կարծում ես, թե ես էլ քեզ պես անճա՞ր եմ.
Սպասիր, քո առջև մի թակարդ լարեմ,

Որ դու ընկնիս մեջը ճնճղուկի նման։
Քերոբե

Ես թակարդ լարող եմ, թակարդ ընկնող չեմ, Ինձ ի՞նչ պետք է ասես, որ ես չըգտնեմ, Բայց քո վըրադ այնպես մի քար կըդնեմ,

Որ հենց մնաս տակին այժմ և հավիտյան։</poem>

Այստեղ քեթխուդաները խնդրում են, որ վերջ տան պարծենալուն և իրանց ինքնագովությանը, ասելով՝

— Դրան վերջ չկա․ դու կասես, նա կասի, մինչև որ պրծնեք, աստվածանից իրեք խնձոր վեր կընկնի, որ ասենք՝ մեկն ասողին, մեկը՝ լսողին։ Շուտ արեք, թե բան ունիք ասելու, ասացեք, տեսնենք ո՛րդ եք հաղթվում, որդ՝ չէ։

Շոհլայի

Դուք շատ եք վռազում, թող լինի այդպես,
Սրա պես պարծեցողին չեմ անիլ անտես.
Աշըղ Շոհլային եմ, գիտուն, սրատես,

Կյանքումս չեմ եղել ցածրոգի, անբան...