Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Այս էջը հաստատված է

— Դե հիմի արի ասա էլի՛... Միտքս վրես չէր, թե չէ՝ քեզ շատ բան կպատմեի։ Քո ուզած սրբերի տեղակ ես քեզ կպատմեի մեր ղոչաղ պապերիցը, որ իմանայիր, թե մենք ո՞վ ենք, ի՞նչ ազգ ենք ըլել ու հիմի ի՞նչ օր ենք ընկել։

— Դե հիմի ըլի, մի երկու բան էլա ասա, որ մտքումս պահեմ, էլ քեզ մտիցս չգցեմ։

— Հիմի ի՞նչ ասեմ, Պողոս։ Հիմի միայն էնքան կասեմ, որ մենք հա՛յ ենք, հա՛յ։ Ինչքան որ հայեր կանք, դիփ էլ ախպեր ենք, դիփ էլ մի հորից ու մի մորից ենք բհամ եկել։ Մեր պապի պապի, նրա էլ պապուպապի անումը Հայկ ա՛ ըլել, էնդուր ենք մենք հայ ասվում։

«Մեր պապ Հայկը էնպես մի քաջ տղամարդ ա ըլել, որ իր որդոց ու թոռների հետ հազար հազար մարդի հետ ա ըլել կռվելիս։ Էնքան ջանով ա ըլել, որ նրա նետ ու աղեղը տասը մարդ կարալիս չի ըլել տեղիցը ժաժ տալ։ Նա մի դուշման ա ունեցել, անումը Բել։ Էս Բելն էլ էնքան աժդահա, էնքան ջանավար մի մարդ ա ըլել, որ էն ժամանակին ինչքան մարդիկ են ըլել աշխարհքիս վրա՝ չիմնին էլ իր ձեռքի տակն ա հավաքել, դիփունանքն էլ նրան գլուխ են վեր բերել, ասել են՝ «Մեր աստոծը դու ես որ կաս, ուրիշ աստոծ չենք ճանաչում»։ Մեր պապ Հայկը նրան գլուխ չի վեր բերել, ասել ա՝ «Դու շուն ես, դու աղվես ես, դու ո՞վ ես, ի՞նչ ես, որ ես քեզ գլուխ ցեր բերեմ»։

«Բելը բարկացել ա, անհամբարք ղոշուն ա հավաքել ու գնացել, որ մեր պապ Հայկին սպանի։ Արևի՜ն մատաղ մեր պապ Հայկի. ասել ա՝ «Տղերք ջան, ղոչաղ կացեք, իմ անումը չկոտրեք, ես դրա ջամդաքը էսօր ղուրդ ու ղուշի փայ կշինեմ»։ Հենց ըտենց էլ արել ա։ Հավաքել ա իրա տղոցն ու թոռներին, գնացել ա Բելի անհամբարք ղոշունի առաջը կտրել։ Իրա նետ ու աղեղը որ զլել ա, վրա արել, նետը գյուլլի նման ղժժալով Բելի սրտին ընենց ա դիպել, որ պղնձով ծածկած դոշի միջովն անց ա կացել, մեջքովր դուրս եկել։ Աժդահա Բելը պառա¬ ված աճար քոլ նման ճռճռալով, գլորվել, վեր ա ընկել, սատկող հավի նման կլափին տալով շունչը փչել։

— «Դե՜, հիմի հասե՜ք, տղեք ջան,— ձեն ա տվել մեր