Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Այս էջը հաստատված է

ինչպե՛ս են իրա տղերքը մեկը մեկէլի հետևից գյուլլախորով ըլում։

— Դու էդե՛նց ասա։ Ճաղարանց Թաթոսը մտքումը դրել է, որ քեզ իրա տղի համար ուզի։

— Ո՞ր տղի.

— Մագոյի։

— Խնչեմ Մագոյի վրեն, նա ի՞նչ շուն է, որ ես նրան մարդու տեղ դնեմ։

— Բաս միտքդ ի՞նչ է։ Դու հենց ըղորդ-ըղորդ մտքումդ դրել ես, որ ուրիշ մարդ չուզե՞ս։

— Աստված ողորմած է, ոնց որ ըլի, գլուխս կպահեմ։

— Լա՛վ, մի՛ բեդամաղ ըլի, ես հանաք եմ անում։ Ո՞վ կարող է քեզ ասել աչքիդ վրա ունք կա։ Քանի որ ես սաղ եմ, դու մի վախի. ում որ կուզես, ում որ կսիրես, նրան կտամ։ Բայց ես զարմանում եմ, որ դու էդպես շուտ սիրեցիր Արզումանին։ Ես չեմ փտնում Արզումանին. նա լավ սրտի տեր է. նրա բոյ ու բուսաթը հազար Մագոյի արժի, բայց հիմա նրա աստղը թռավ, էլ նա լավ օր չի ունենալ։ Կարելի է թե հենց նա ինքը քեզ ասի՝ էլ չեմ կարող քեզ առնել, ուրիշ մարդ գտիր քեզ համար։

— Նա ի՜նքը քեզ կասի...— կրկնեց Հերիքնազը հառաչելով։— Էդ չեմ հավատում։ Մենք նոր չենք սիրում մեկմեկու։ Ինչ որ խելքի եմ եկել, էն օրվանից դեսը ես միշտ վարավուրդ եմ արել, նա մի օր էլա աչքն ինձանից չի հեռացրել։ Ըղորթ է, չենք խոսացել իրարու հետ, բայց մեր սրտերը միշտ մեկմեկու հետ են էլել։ Կուզես հավատա՛, կուզես չէ, Մա՛րիամ, շատ անգամ բաղի կամ ջրի ճամփին մտքովս անց է կացել, թե հիմի որ ետ մտիկ տամ, Արզումանին կտեսնեմ։ Ետ եմ մտիկ տվել, երկուսս էլ կարմրել ենք երես երեսի գալով։ Հիմի փորձանք էր, պատահեց, կամ կբռնեն, կամ կբաշխեն։ Քանի որ նա սաղ է, ես էլ կապրեմ, երբ որ նա, աստված մի արասցե, կմեռնի, ես է՛լ կմեռնեմ։ Աշխարհիս երեսին ոչ ոք չի մնալու, մի օր էլել ենք, մի օր պիտի մեռնենք, լավն էն չի՞, որ արդար մեռնենք, անթառամ պսակին արժանանա՞նք․․․

— Դե որ էնքան շատ է ձեր սերը, որ մեկմեկու սիրտ,