Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Այս էջը հաստատված է

գաթա։ Տղեքը այնքան ընծաների համար չէին աշխատում, որքան ազատվելու համար այն ամոթահարությունից, որ պիտի կրեն աղջիկներից, նրանց ծաղր ու ծանակը պիտի դառնան, եթե չկարողանան խլել։ Իրավունք ունին և գողանալու ծաղիկը, որ մի բղուղի մեջ թաքցրած են պահում այս գիշեր։

— Ա՜յ տղեք, քի՛չ լախրահաչի տվեք, գնացե՛ք շնթռկեցե՛ք։ Առավոտները ձեզ վեր կացնել չի ըլում, օրը կեսօր է ըլում, որ կովերն արոտ եք տանում,— ասաց պառավ Հոռոմը բարկանալով տավարածների վրա։

— Հը՜մ, էդ քու բանը չի, ուզում եք մեզ քնացնեք, որ ձեր բանը լավ տեսնեք հա՜։ Տղե՛րք, սուտ է ասում, խաբում է մեզ չքնեք,— ասաց տավարածների գլխավորը։

— Չքնեք էլ, ոչինչ չեք կարող անել, անմեղ եք անուշ քուններդ կոտրում,— ասաց մի աղջիկ հեգնելով։

— Դուք մազ մանեցեք, առավոտը ձեզ կծկիլ կտանք ձեր մանածը,— սրախոսեց մի տավարած։

— Հաչեցեք ինչքան կուզեք, մենք էնքան շատ ենք, որ մեզ ոչինչ չեք կարող անել։

— Ինչքան էլ շատ ըլիքք էլի տակի ղոլը ձերն է...

— Վո՜ւյ, գետինը մտնես․․․

— Քեզ հետ կմտնեմ թեկուզ դժոխքը․․․

— Քու խրատոդի էրեսիցը կպչե՛ս։

— Դո՛ւ ես իմ խրատողը։

— Թաղեմ արևդ, ես քեզ ե՞րբ եմ խրատել։

— Գիշերս կխրատես, ես էլ խելոք կկենամ։

— Ես գիտեմ, քեզ ինչպես կխրատեմ։— Այս ասելով աղջիկը մի խնձոր վեր առավ, որ տղայի գլխին խփի. նա փախավ, գլուխը պրծացրեց։

— Ախչի, թողեք էդ շներին, ի՞նչ եք հաչացնում,— ասաց Հոռոմը։— Դուք քաշվեցեք ձեր տեղերը, թող դրանք էնքան կենան, որ ջանները դուրս գա։ Թե որ ղոչաղ տղեք են, առավոտը կերևա։

— Կերևա, հալբա՛թ կերևա։ Մի Հերիքնազ ունիք, նա էլ հրեն տեղումը պառկած դելն է տալիս. էլ ո՞վ ունիք, որ ձեր երեսը պարզ անի,— ասաց տավարածների գլխավորը, որ մողրովից ավելի իշխանություն ուներ ամեն տավարածների