Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Այս էջը հաստատված է

էլ ցավելով հարցնում էին, թե ի՞նչն ստիպեց քեզ այդպես հուսահատվել։

— Ո՜հ, թողեք ինձ հանգիստ, աստված սիրեք, իմ ցավն ինձ բավական է։ Աշխարհիս մարդիկը շատ անգութ են․ միայն մեռնելուց հետո են ափսոսում մարդու։— Ասաց Արզումանը և անմահ հոգին ուղարկեց անմահին։

Շամշուլդեցիք մի սայլի մեջ դրին Արզումանի մարմինը և տարան իր պապական գերեզմանատունը։

1872