Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Այս էջը հաստատված է

Մեր Մարկոսի բախտից՝ Նախշունը նրա կենսատու հեղուկն էր, նրա երջանկության աղբյուրը։ Մի անգամ չպատահեց, որ Մարկոսը մի որևէ պակասություն նշմարեր տան մեջ — որ կամ կերակուրը լիներ անհամ, կամ հացը անեկ, կամ տուն ու դուռն անմաքուր, կամ իր մի տեղը պատռված ու կեղտոտ, կամ տան դեղապետն ու կարիք բանը պակասած, կամ հյուրն ու մշակը անբավական դուրս գնացած։ Ամենայն ինչ Նախշունի ձեռիցը գալիս էր։ Շատ անգամ մարդի անելիքն էլ ինքն էր անում, որ նրան շատ նեղություն չլինի, մանավանդ երբ մարդը տանը չէր լինում։ Կամա ակամա մարդ կսիրե ու կհարգե այսպիսի ժրագլուխ տանտիկնոջր, ուր մնաց Մարկոսը, որ Նախշունի համար հոգի կտար՝ առանց այս ամենը հաշվի առնելու։ Նա չէր էլ ենթադրում, որ իր Նախշունը կարող էր ուրիշ կերպ լինի, քան որ կար իսկապես, չէր էլ իմանում, որ կան ուրիշ տեսակ կանայք էլ։ Նա միայն իր մորն էր տեսել, բայց ո՛ր զավակի աչքին կերևա իր մոր պակասությունը, եթե այդ պակասությունը նրանում լինի էլ։ Ամեն մարդու համար իր մոր պես կին ստեղծված չէ աշխարհիս երեսին, և վայ այն մորը, եթե իր մասին վատ կարծիք ունի իրանից ծնված զավակը, լավ էր նրան, եթե գնար ջուրն ընկներ։

Մարկոսն ու Նախշունը միմյանց սիրում էին անհաշիվ և հաշիվն ինքն իրան գալիս էր տեղը, մինչդեռ հաշվով սիրող ների տանից հաշիվը կորչում է։

Նրանց սերը առաջ էր բերել ոչ միայն երջանկություն, այլև վերին աստիճանի առաքինություն.— բարեսրտություն, բարեգթություն, աստվածասիրություն և եղբայրասիրություն: Ո՛չ մի աղքատ նրանց դռնից դատարկ ձեռքով ետ չէր դառնալ, ո՛չ մի ճամփորդ անհյուրընկալության չէր մնալ, ո՛չ մի բան փոխ ուզող «չէ» չէր լսիլ, ո՛չ մի կիրակի և տոն օր եկեղեցուց ետ չէին մնալ, ոչ մի սուրբի առանց մատաղի չէին թողնիլ, առանց մոտն ուխտ գնալու չէին մնալ։

Ուխտագնացությունը և ուխտակատարությունը ժամանակի ամենակարևոր հոգեկան պահանջներից մեկն էր։ Շատ անգամ այնպիսի տեղեր էլ էին գնում, ուր ո՛չ եկեղեցի կար և ոչ մատուռ, այլ մի մեծ քար միայն կամ մի մեծ ծառ, որոնց մոտից բխում էր մի հորդահոս պաղ ու վճիտ աղբյուր, որ ամենայն