Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/371

Այս էջը հաստատված է

չկա։ Արդար բաժանություն որ լինի, էլ աշխարհումս աղքատ ու հարուստ չեն լինիլ, ամենքն էլ մի տան զավակների պես կլինին։ Ավելի լավ է հաշտվել եղած հանգամանքի հետ։ Թող աղքատ լինինք, միայն մենք մեզ համար ինքնուրույն և անկախ լինինք և ապրենք ընկերական համերաշխությամբ և ոչ եղբայրական սիրով, որ այլևս գոյություն չունի։

1880