Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/379

Այս էջը հաստատված է

Գարունը մտնում է մարտի իննին և շարունակվում է երեք ամիս։ Գարնան ամիսներն են — մարտ, ապրիլ և մայիս։

1831

ԱՄԱՌ

Տարվա եղանակներն այնսլես են հաջորդում միմյանց, ինչպես մարդուս հասակը։

Գարունը երեխայի նմանություն ունի։ Գարունքին ամեն ինչ նոր է ծլում, բողբոջում։ Թռչնիկները դեռ ոչ ձու ունին, ոչ ձագ։ Նրանք աշխույժ և ուրախ մանուկների պես անդադար թրթռում, անդադար թռչկոտում են, և նրանցից շատերն իրանց կյանքի մեջ աոաջին անգամն են բույն շինում։ Մյուս բոլորն էլ, ինչ որ տեսնում ենք գարունքին — խոտ, ծառ, ծաղիկ, ճանճ, բզեզ, ամենքն էլ երեխայի կերպարանք ու բնավորություն ունին։

Երեխան քիչ-քիչ աճում, զարգանում է։ Այդ աճման շարժվիլը մենք չենք տեսնում, բայց մեկ էլ տեսնում ենք մեծացած, հասակն առած։ Գարունքն էլ այսպես մեծանալով, օրեցօր նորանոր գեղեցկություններ ցույց տալով, մտնում է իր երիտասարդության հասակը, այսինքն դառնում է ամառն. հետո էլ ավելի չափահաս է դառնում, այսինքն աշունքանում է և վերջապես ծերանում է և սպիտակում, ինչպես ձմեռը։

Ճշմարիտ որ՝ գարնանային օրերը քանի դնում, երկարանում են և ավելի տաքանում։ Ծաղկազարդ ծառերը փոխում են իրանց ծաղկյա բարուրն ու պատմուճանը և զարդարվում ավելի խիտ ու պինդ հագուստով, այսինքն լայն-լայն տերևներով և նրանց մեջ թաքցնում իրանց գույն-գույն և անուշահոտ պտուղները։ Քանի որ անմեղ երեխա էին, իրանց կիսամերկությունից չէին ամաչում, ինչպես Ադամը, որ երբ արգելված պտուղը կերավ, իր լուսեղեն և ծաղկյա պատմուճանից էլ զրկվեց, և ծածկվեց լայն-լայն տերևներով, որովհետև երեխայական անմեղությունը կորցրել էր և սկսել էր ամաչել իր մերկությունից։

Երեխաների բերանների ջուրը գնում է, երբ որ տեսնում են