Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/391

Այս էջը հաստատված է

հինգ բառաձայն ուներ, այն էլ այնպես դժվար արտասանելի, որ մեր տառերով չլեն գրվում։

— Դուրսուն, հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում,— հարցնում էի շատ անգամ։

— Վույի՜,— պատասխանում էր Դուրսունս և պռշկում։ Ինչքա՜ն քաղցր էր նրա պռշկալը։

— Դուրսուն, արի՛ այստեղ։

Դուրսունր հասկանում էր միտքս։ Գալիս էր մոտս, ցածրացնում էր գլուխը, ես երկու ոտքով կանգնում էի վերան և նա բարձրացնում էր դնում մեջքին։

Բայց ինչո՞ւ Դուրսուն էր անունը, գուցե կհարցնեք, որ մի գեղեցկահնչյուն անուն չէ և ոչ իսկ հայերեն։ Ես այդ բառը կբացատրեմ ձեզ, եթե չեք ձանձրանալ։

Մեզանում վաղուց սովորություն է դառել կենդանիներին թուրքերեն անուն դնելը, շատ սակավ դնում են և հայերեն անուններ։ Բայց թե՛ թուրքերենը և թե՛ հայերենը ըստ մեծի մասին կենդանու արտաքին հատկությունիցն են վերցնում։ Աննշան սև գոմեշին ասում են Ղարա (սևուկ), եթե ճակատը ղաշայ է, սպիտակ նշան ունի, ասում են Թափալ (ղաշղա, նշանավոր ), եթե կրծքին կամ վզին շեկ կամար ունի՝ Հեքյալ և այլն։ Գոմշակովերին ջոկ անուն են տալիս ու այն ավելի քնքուշ, ինչպես Մարջան (բուստ), Թելլի (հունավոր), Շեկիկ, Թուխծամ և այլն։ Եզներին ու կովերին էլ ուրիշ-ուրիշ անուններ են տալիս։ Այս անունների ընդհանուր կանոնից դուրս է Դուրսուն անունը, թեև բացառություն չէ: Դուրսունը թուրքերենի մեջ նույնն է, ինչ որ մեզանում մնացական բառը։ Մնացական են անվանում այն երեխաներին, որոնք իրենց ծնողաց միակն են լինում, որոնցից առաջ ծնվածները ապրած չեն լինում։ Այս տեսակ պատճառից է հառաջ եկել և մեր Դուրսուն-մնացականի անունը։

2

Դուրսունը իբրև բեռնակիր։ Ամեն անգամ սար գնալիս և այնտեղից դառնալիս իմ ձին Դուրսունն էր։ Մեծ թաղիքը (ալաչուխի քեչան) ծալում գցում էինք վերան, երկու