Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/409

Այս էջը հաստատված է

— Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես․— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում։
— Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես․— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում։
— Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես․— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում։
— Ա՛յ ամպ, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում։
— Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում։
— Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, ինձ վրա ինչո՞ւ է խոտ բուսնում։
— Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում։
— Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում։
— Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ։
— Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը։
— Ա՛յ պառավ, ինչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձանից չի վախենում մուկը։
— Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես․– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն։
— Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես․– Այո՛, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ։

1906

ԽԵԼՔՆ ՈՒ ԲԱԽՏԸ

Խելքն ու Բախտը վեճի բռնվեցին․ Բախտն ասում էր․— Մարդիկն ինձանով են մարդ։ Խելքն ասում էր․– ինձանով։ Թեպետ դատավորի չդիմեցին, բայց իրանց մեջ պայման դրին,